Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը հարյուր միլիոնավոր դոլարների կորուստ է կրել ռուսական կեղտոտ նավթի պատճառով |azatutyun.am|
13:05 - 11 մայիսի, 2019

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը հարյուր միլիոնավոր դոլարների կորուստ է կրել ռուսական կեղտոտ նավթի պատճառով |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահը հայտարարել է, թե իր երկիրը հարյուր միլիոնավոր դոլարների կորուստ է կրել Ռուսաստանից ստացած կեղտոտ նավթի պատճառով:
«Մենք զրկվել ենք եկամտից, տարանցման գումարներից և կորցրել հսկայական եկամուտներ»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն, հույս հայտնելով, որ Ռուսաստանը չի վիճարկի վնասի այն չափը, որը կորոշեն մասնագետները:

Ապրիլի 19-ին Բելառուսը հայտարարեց, թե Ռուսաստանից ստացվող նավթի որակը կտրուկ վատթարացել է: Օրեր անց Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն ընդունեց, որ նավթն աղտոտված է՝ խոստանալով պատժել մեղավորներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել