ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ է տվել Արթուր Մանուկյանին
13:25 - 13 սեպտեմբերի, 2019

ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ է տվել Արթուր Մանուկյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին կայացած հերթական նիստի ընթացքում պատգամավորական մանդատ է տվել Արթուր Մանուկյանին:
Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին կայացած հերթական նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի՝ «Ազգային Ժողովի պատգամվոր Էդգար Առաքելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Իշխանի Մանուկյանին տալու վերաբերյալ»,- ասված է ՀՀ ԿԸՀ հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել