aysor.am: Մեր օդանավակայանները հիմնականում վատ վիճակում են, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Գյումրին է նորմալ վիճակում, Զվարթնոցը, Էրեբունիում էլ է հնարավոր քաղաքացիական օդանավ իջեցնել: Կապանի օդանավակայանը կբացվի այս տարի, մեզ այդպես են տեղեկացրել, բայց մնացած օդանավակայանները վատ վիճակում են: Մեզ ներդրումներ են պետք, որ վազքուղին հասնի այն մակարդակին, որ այնտեղ իջնելն անվտանգ լինի», - ասաց նա:
Ռևազյանը նշեց, որ ներդրողների մոտ հետաքրքրություն կա և իրենք շփվում են վերջիններիս հետ այս հարցերը կարգավորելու համար:
comment.count (0)