Կրակոցներ Շենավանում․ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
09:25 - 24 մարտի, 2019

Կրակոցներ Շենավանում․ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 23-ին՝ ժամը 18.50-ին, Սպիտակի հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 22, 31 և 53-ամյա անձինք, որոնք ապրում են Լոռու մարզի Շենավան գյուղում:

ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Շենավանից Շիրակամուտ գյուղ տանող ճանապարհի հարևանությամբ՝ դաշտում:Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի հանգամանքներ, ինչպես և միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ ոստիկանություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել