Կրթություն ստանալու հնարավորության դեպքում առաջնահերթությունը տալիս են տղաներին |armenpress.am|
11:09 - 16 հուլիսի, 2019

Կրթություն ստանալու հնարավորության դեպքում առաջնահերթությունը տալիս են տղաներին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ մարզերում կրթություն ստանալու հնարավորության պարագայում նախապատվությունը տրվում է տղաներին:

Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ ամփոփելով 10 մարզային այցելությունների արդյունքները:

Նրա խոսքով՝ ՀՀ մարզերում կրթական ոլորտում մի շարք խնդիրներ կան՝ սկսած աղջիկ երեխաների սեռադաստիարակությունից, մինչև գյուղաբնակ աղջիկների մասնագիտական կրթություն ստանալը:

«Կրթություն ստանալու ժամանակ, ինչպես աշխատանքի ընդունման հարցում նախապատվությունը տալիս են տղային՝ այսպիսով, խտրականություն դնելով աղջկա և տղայի միջև: Հայաստանի շատ դպրոցներում բացակայում են գենդերազգայուն դասագրքերն ու կրթական միջավայրը»,- նշեց Անդրեասյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել