armenpress.am: Հայաստանը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ներկրման սահմանափակումներ ունի միայն Իրանի հետ, մյուս բոլոր սահմաններով ապրանքների ներկրման սահմանափակում չկա: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Ներկրումների սահմանափակումներ ունենք միայն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և ապրանքաշրջանառությունը կատարվում է պարետի որոշմամբ սահմանված  ցանկով: Վերջինս ամենօրյա ռեժիմով թարմացվում և լրամշակվում է ըստ անհրաժեշտության, ըստ բիզնեսի հետ քննարկումների, ստացված ահազանգերի»,-ասաց Օհանյանը:

Նա վստահեցրեց` մյուս բոլոր սահմաններով Հայաստանը չունի ներկրումների սահմանափակում, չկա նաև Վերին Լարսից դեպի Հայաստան եկող գյուղմթերքի և այլ ապրանքների ներկրման խնդիր: