armtimes.com: Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները կքննվեն հունիսի 12-ին, ժամը 12-ին:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ դատարանի աշխատակազմից:
Նշենք, որ խոսքը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու եւ Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ դատախազության ներկայացրած բողոքների մասին է: Երկու բողոքներն էլ մակագարվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանին:
Հիշեցնենք, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվել էր մայիսի 18-ին:
comment.count (0)