Հանրապետականները ցանկանում են Սենատում իմպիչմենթի գործընթացը սահմանափակել երկու շաբաթով |armenpress.am|
06:45 - 22 նոյեմբերի, 2019

Հանրապետականները ցանկանում են Սենատում իմպիչմենթի գործընթացը սահմանափակել երկու շաբաթով |armenpress.am|

armenpress.am: Մի խումբ հանրապետական սենատորներ եւ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներ նոյեմբերի 21-ին հանդիպել են՝ քննարկելու ըստ ժամանակի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացի հնարավոր սահմանափակումը մինչեւ երկու շաբաթ: Այդ մասին հայտնել Է Washington Post թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Թերթի տվյալներով՝ հանրապետականները կարծում են, որ երկու շաբաթը միանգամայն կբավականացնի, որպեսզի գործընթացը բավարար օրինականություն ստանա, բայց իրենց ու իրենց կուսակից Թրամփին Էական վնաս չպատճառի:

Հանրապետականները Սենատում վերահսկում են մեծամասնությունը, եւ նրանցից ոչ մեկն առայժմ չի արտահայտվել պաշտոնազրկման օգտին:

Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին նոյեմբերի 21-ին հայտարարել Է, որ Թրամփը ողջունում Է Սենատում պաշտոնազրկման հնարավոր քննարկումը եւ ակնկալում Է, որ իբրեւ վկաներ հանդես կգան Բայդեններն ու գանգատի անանուն հեղինակը, որն սկիզբ դրեց պաշտոնազրկման հետաքննությանը, Դեմոկրատներն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում հետաքննությունն սկսել են 2019 թվականի սեպտեմբերի 24-ին այն բանց հետո, երբ անանուն իրազեկիչն անհանգստություն հայտնեց Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի առնչությամբ, որը տեղի Է ունեցել այս տարվա հուլիսի 25-ին:

Զրույցի ընթացքում Թրամփն, ինչպես հայտնել Է իրազեկիչը, ճնշում Է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա՝ նրան կոչ անելով հետաքննություն սկսել Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի նկատմամբ, ինչպես նաեւ 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին Ուկրանիայի տարածքից ենթադրյալ միջամտության հարցով:

Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուներ, նաեւ հայտնել են, որ Թրամփը «սառեցրել Է» Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը, որպեսզի ճնշում գործադրի Զելենսկու վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել