Հիմա ավելի շատ դիվանագիտությամբ ենք զբաղվում, քան ճարտարապետությամբ․ Մեսչյանը՝ ճոպանուղու ծրագրի վերաբերյալ
07:37 - 15 մայիսի, 2019

Հիմա ավելի շատ դիվանագիտությամբ ենք զբաղվում, քան ճարտարապետությամբ․ Մեսչյանը՝ ճոպանուղու ծրագրի վերաբերյալ

Բացի մետրոպոլիտենի նոր կայարանից, քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է նաև ճոպանուղու կառուցման ծրագիրը: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Ճոպանուղով հնարավորինս կթեթևացնենք Նորքի և Կենտրոնի կապը և տրանսպորտային հոգսը, որը գրեթե բերում է կոլապսի։ Կապը լինելու է 2-րդ Մասիվից նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի հանրակացարանների տարածքը։ Հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգի, բայց սկզբնական խնդիրը մեր այդ առաջին կապն է՝ Մասիվ-քաղաքի կենտրոն՝ Աբովյանի պուրակի ձախակողմյան հատվածը»,- հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետը:

Արթուր Մեսչյանի խոսքով՝ ճոպանուղին ևս, ինչպես մետրոպոլիտենի նոր կայարանը, կկառուցվի ոչ բյուջետային միջոցներով՝ կառուցապատողների կողմից:

«Այնպես որ, հիմա ձեզ ճիշտն ասեմ՝ մենք ավելի շատ զբաղվում ենք դիվանագիտությամբ, քան ճարտարապետությամբ»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել