factor.am Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված վարույթին, ասաց․ «Մենք արդեն հերքման պահանջ ենք ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը, այն դեռ չենք ստացել, հետագա գործողությունների մասին հանրությունը կտեղեկանա։ Իսկ հարուցված վարույթը կարող են առանձին քննել՝ և՛ իրենց համար, և՛ հանրության համար պարզել ճշմարտությունը։ Մենք հրապարակային ենք հերքման պահանջ ներկայացրել, որտեղ նաև անհրաժեշտ փաստաթղթերն ենք ներկայացրել, լավ կլինի, որ նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներգրավվի այդ ամենի մեջ»։
comment.count (0)