azatutyun.am:  Ղազախստանում ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ցուցարարների, որոնք փողոց են դուրս եկել այսօր անցկացվող նախագահական ընտրությունները բոյկոտելու կոչով: Ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունները հավասար պայմաններ չեն ապահովել բոլոր մրցակիցների համար` հաղթանակի հնարավորություն տալով նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախընտրած թեկնածուին`գործող նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տոկաևին:

Ցուցարարներից բացի բերման են թնարկվել նաև արևմտյան ու տեղական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության թղթակիցներ Պյոտր Տրոցենկոն և Սանիա Տոյքենը:

1991֊ին Ղազախստանի անկախության հռչակումից ի վեր այդ երկրում անցկացված ընտրությունները երբևէ չեն համարվել ազատ և անկախ՝ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։