Մենք որպես ԵԽ անդամ պետք է նաեւ հաշվի առնենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը. Սիսակ Գաբրելյան |news.am|
13:08 - 15 հուլիսի, 2019

Մենք որպես ԵԽ անդամ պետք է նաեւ հաշվի առնենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը. Սիսակ Գաբրելյան |news.am|

news.am։ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը ծանոթ ենք ավելի վաղ. ես մի փոքր տարակուսած եմ, թե ինչու այսօր այսպես արձագանք կա, որովհետեւ մոտ 20 օր առաջ այս հայտարարությունն արդեն կար: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյան:

Նրա խոսքով, այստեղ երկու խնդիր կա. «Ինչը վերաբերում է ՍԴ դատավոր-անդամ խնդրին, խորհրդարանը որպես այդպիսին առայժմ դրան որեւէ արձագանք չի տվել, կառավարությունը նույնպես: Դա եղել է ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիրքորոշումը: Մենք առաջիկայում, քանի որ նաեւ մեզ է դիմել Վահե Գրիգորյանը, մեր լիազորությունների շրջանակում արձագանք կտանք: Դա կլինի արձագանքի, հայտարարության, թե գործողության տեսքով, կդժվարանամ ասել, բայց կարծում եմ՝ անարձագանք չպետք է թողնենք»:

Անդրադառնալով ՍԴ-ում ճգնաժամի մասին խոսակցություններին, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Իմ անձնական կարծիքով Սահմանադրության 213 հոդվածի մեջ սահմանադրական ճգնաժամ չեմ տեսնում, բայց մեր խմբակցությունում կան պատգամավորներ, որ այլ կերպ են մեկնաբանում: Կան մի շարք այլ հայտնի իրավաբաններ, որոնք համամիտ են Վահե Գրիգորյանի հետ, կան հայտնի իրավաբաններ, որոնք կոպիտ են արտահայտվում, դա կոչում են անհեթեթություն:

Սա իրավական վեճ է»:
Ինչ վերաբերում է վեթինգ իրականացնելուն եւ նրան, որ Վենետիկի հանձնաժողովը նման գործւնթացի անհրաժեշտություն չի տեսնում, Սիսակ Գաբրելյանն ասաց. «Այո, հայտարարվել է վեթինգ: Հիմա կա դիրքորոշում եւ մեր խմբակցության ղեկավարն էլ նշեց, որ նույն միջազգային կառույցների, Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ պետք չէ ունենալ առանձին վեթինգի մասին օրենք, հետեւաբար վեթինգ իրականացնող առանձին հանձնաժողով:

Մեզ համար կարեւոր է իրականացնել դատաիրավական բարեփոխումներ, դա կարող ենք իրականացնել այսօր գործող սահմանադրաիրավական կարգավորումներով՝ դատական օրենսգրքում կատարելով փոփոխություններ, որի շուրջ աշխատում է պետաիրավական հարցերի հանձնաժողովը Արդարադատության նախարարության հետ համատեղ:
Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը հետեւյալն է, որ վեթինգը առանձին գործիքակազմով նպատակահարմար, անհրաժեշտ եւ օգտակար չեն համարվում:

Մենք հայտարարել ենք, որ դա կկոչվի վեթինգի հանձնաժողով, բարեվարքության հանձնաժողով, թե դատաիրավական բարեփոխում, սա խնդրի ձեւական կողմն է, մեզ համար կարեւորը բովանդակությունն է, այսինքն դատաիրավական բարեփոխումներ իրականացնել, ինչը նույն Վենետիկի հանձնաժողովն արձանագրում է, որ այո, իրենք էլ ստացել են այդ տեղեկությունները, որ Հայաստանում եղել է Սահմանադրության պահպանմամբ հեղափոխություն, բայց դատական համակարգում փոփոխություններ չեն եղել եւ հասարակության մոտ դատավորները ընկալվում են որպես նախկին կոռումպացված իշխանության մասնիկներ: Նրանք պատրաստ են մեզ հետ այս հարցում համագործակցել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հայտարարությունում նշել է, թե վեթինգի տակ ինչ է հասկանում՝ դատավորների բարեվարքություն, շահերի բախման ստուգում, գույքի հայտարարագրում: Մենք այդ ամենն իրականացնում ենք գործող սահմանադրական մարմինների, մասնավորապես, ԲԴԽ-ի միջոցով ենք նախատեսում իրականացնել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել