Մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան |hetq.am|
16:25 - 20 ապրիլի, 2020

Մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան |hetq.am|

hetq.am: Մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան։ Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Սակայն թե հստակ որ օրն է լինելու հատուկ չվերթը, դեռևս հայտնի չէ։ Մանե Գևորգյանն ընդգծեց, որ թռիչքի նախապատրաստման աշխատանքներ են ընթանում։

Մեկ շաբաթից ավելի է` մի քանի տասնյակ հայեր գտնվում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ սպասելով դեպի Հայաստան հատուկ չվերթին։ Նրանք հրաժարվում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության հատկացրած հյուրանոցից և սննդից։

«Հետքին» այսօր կրկին դիմել են «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած հայերը։

Նրանցից Արմեն Մարկոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին օդանավակայանում 100-ից ավել հայեր կան, որոնց մեծ մասը գիշերում է օդանավակայանում։ Ասաց՝ իրենց զանգերին ի պատասխան դեսպանությունից չեն հայտնում, թե երբ է լինելու դեպի Հայաստան հատուկ չվերթը։ «Եթե չվերթ չի լինելու, մեզ այստեղ պետք է այսպես պահեն, ավելի լավ է ասեն՝ չի լինելու, մենք մեր գլխի ճարը տեսնենք»,-նշում է Արմեն Մարկոսյանը։

Օդանավակայնում մնացածներից շատերը Հայաստանից Ռուսաստան մեկնած արտագնա աշխատողներն են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել