armtimes.com: Երեւանի ավագանու վերջին նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ զրուցել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ նաեւ մայրաքաղաքին վերաբերող հարց դրվի հանրաքվեի:

Մարությանը նաեւ հայտնել էր, որ Մուկուչյանն ասել է, թե որոշակի բարդություններ կան: «Այնուամենայնիվ, հարցը դեռ իր հետ քննարկման փուլում է, օգտագործենք այդ հնարավորությունը, որպեսզի հավելյալ ծախս չարվի»,- ասել էր քաղաքապետը: Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար ծախսվելու է մոտ 2.5 մլրդ դրամ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ պետք է հաշվի առնվեն շատ կարեւոր տեխնիկական հարցեր, ուստիեւ հնարավոր չի լինի մայրաքաղաքին վերաբերող հարց դնել հանրաքվեի:

«Ընտրական գործընթացներում, այդ թվում՝ հանրաքվեի ժամանակ, ընտրողներին գրանցում են տեխնիկական սարքավորումներով: Դրանցում նախապես ներբեռնվում է ընտրողների ցուցակը: Համապետական հանրաքվեի ընտրողների ցուցակն ու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրողների ցուցակները տարբեր են: Բացի այդ՝ կան ընտրողներ, որոնք համապետական հանրաքվեի ժամանակ չեն կարող քվեարկել, բայց կարող են քվեարկել, օրինակ, տեղական հանրաքվեի ժամանակ: Այս դեպքում խոսքը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց է վերաբերում, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներին»,- պարզաբանեց Մուկուչյանը:

Հետեւաբար, ըստ նրա, նույն տեխնիկական սարքավորմամբ այդ գրանցման իրականացումն ուղղակիորեն անհնար կլինի, որովհետեւ պետք է լինեն երկու տարբեր ցուցակներ:

Շարունակությունը՝ armtimes.com-ում