Նորաշեն համայնքում Hzham.am կայքի լրագրողը ընտրողի հետ հարցազրույցի ժամանակ  պահանջել է բացահայտել քվեարկության գաղտնիքը.«Անկախ դիտորդ»
18:28 - 08 դեկտեմբերի, 2019

Նորաշեն համայնքում Hzham.am կայքի լրագրողը ընտրողի հետ հարցազրույցի ժամանակ պահանջել է բացահայտել քվեարկության գաղտնիքը.«Անկախ դիտորդ»

Այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընթացքում Նորաշեն համայնքում Hzham.am լրատվական կայքի խմբագրի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։

Կարճ վիճաբանության առարկան եղել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի  քվեարկելուց հետո տեղամասում մնալը և, Hzham.am լրատվական կայքի խմբագիր տիկին Գևորգյանի պնդմամբ՝ ալկոհոլ օգտագործած անձի ներկայությունը:

Մի կողմ թողնելով այս միջադեպի գնահատականները և ԶԼՄ ներկայացուցչի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու ռիսկերը՝ հարկ ենք համարում ուշադրություն գրավել նույն լրատվական կայքի մեկ այլ ներկայացուցչի աշխատանքին՝ համայնքի մյուս ընտրատեղամասում (12/2):

Լրագրողը ընտրողներից մեկի հետ հարցազրույց իրականացնելիս պահանջել է նրանից բացահայտել քվեարկության գաղտնիքը՝ քաջ գիտակցելով իր պահանջի ոչ իրավաչափ լինելը:

Տեսանյութը վերատեսագրած է լրագրողի Facebook պատմությունից (stories):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել