Պատգամավորներն օրինագծով առաջարկում են առավելագույնս թափանցիկ դարձնել ՏԻՄ-երի գործունեությունը |armenpress.am|
10:32 - 05 փետրվարի, 2020

Պատգամավորներն օրինագծով առաջարկում են առավելագույնս թափանցիկ դարձնել ՏԻՄ-երի գործունեությունը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակցություն տվեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին:

Այն հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Դավիթ Մանուկյանը և Ջանիբեկ Հայրապետյանը:

Նախագծով առաջարկվում է նախատեսել պարտադիր պահանջ առ այն, որ համայնքները իրենց պաշտոնական համացանցային կայքերում հրապարակեն տեղեկատվություն 1 մլն դրամը գերազանցող արժողությամբ նվիրատվությունների կամ նվիրաբերությունների աղբյուրի վերաբերյալ՝ դրանք ընդունելուց հետո, բայց ոչ ուշ քան մեկ շաբաթվա ընթացքում:

Համայնքների կողմից օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պահանջը վերջիններիս գործելակերպը կդարձնի առավելագույնս թափանցիկ, զերծ կպահի նրանց կասկածելի հովանավորչություններից եւ ազդեցություններից, ինչն էլ իր հերթին կնպաստի հանրային իշխանության մարմինների, մասնավորապես, համայնքների նկատմամբ վստահության մթնոլորտի ձեւավորմանը եւ ամրապնդմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել