0։00- Ղազախստանի իշխանությունները սկսել են աստիճանաբար հանել սահմանափակումները, որոնք ներդրվել էին կորոնավիրուսի տարածումը մեղմելու համար։ Հայտնել է երկրի վարչապետ Ասկար Մամինը։
Ապրիլի 20-ից, ըստ կառավարության ղեկավարի, երկրի մայրաքաղաքում թույլատրվել է արդյունաբերական ձեռնարկությունների և որոշ ծառայությունների աշխատանքը, ընդհանուր առմամբ, մեղմվել են սահմանափակումները։ Դրանից հետո, ըստ Մամինի, կախված համաճարակաբանական իրավիճակից՝ աստիճանաբար կթույլատրեն նաև այլ ձեռնարկությունների գործունեությունը։ |lenta.ru| |shantnews.am|
23։56- Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ապրիլի 21-ին հայտարարել է, որ ընդլայնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար:
Թրյուդոն նշել է, որ իրենք ԱՀԿ-ին տասնյակ միլիոնավոր դոլարներ են տրամադրում եւ հուսով են, որ կազմակերպության թույլ տված սխալները համաճարակի բռնկման հենց սկզբից, այլեւս չեն կրկնվի եւ կհամատեղվեն ջանքերը ԱՀԿ-ի ու աշխարհի պետությունների:
Կանադայի վարչապետը հայտարարել է, որ երկրի իշխանությունները 350 միլիոն դոլարի չափով արտակարգ աջակցության ֆոնդ են ստեղծում՝ բարեգործական եւ ոչ կոմերցիոն կազմակերպությունների աջակցության համար, որոնք գործում են՝ COVID-19-ի պայքարի մեղմման համար: |armtimes.com|
22։00- Իսպանիայի Պամպլոնա քաղաքում անցկացվող «Սան Ֆերմին» ցլավազքի ամենամյա փառատոնն այս տարի չեղարկվել է համավարակի պատճառով: Այս մասին հայտնել է Պամպլոնայի գործող քաղաքապետ Անա Էլիսալդեն: Փառատոնը, որն անցկացվում է ավելի քան 8 դարերի ընթացքում, մեկ շաբաթ է տևում և սովորաբար նշվում է հուլիսի 6-14-ը: Այս տարի կլինի պատմության մեջ հինգերորդ անգամը, երբ հանրահայտ միջոցառումը տեղի չի ունենա: |CNN| |tert.am|
21:30- Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 1991-ով՝ հատելով 37,3 հազարը։ Երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության 37 հազար 374 դեպք։ Մահացել է 1728 քաղաքացի։ Վարակվածության ամենաշատ թվով դեպքերը հայտնաբերվել են Քվեբեկում (19319 դեպք) և Օնտարիոյում (11735 դեպք)։ |armenpress.am|
21:04- Իսպանիայում վերջին 24 ժամում 430 հիվանդ է մահացել, որը նախորդ օրվա ցուցանիշից (399) փոքր ինչ ավելին է, որն, ի դեպ, ամենացածրն էր մարտի 24-ից ի վեր: Այնուամենայնիվ մահացության ցուցանիշը ցածր է անցած շաբաթվա ընթացքում արձանագրված ցուցանիշներից, երբ ավելի քան 500 մարդ էր մահանում մեկօրյա կտրվածքով:
Բացի այդ, վերջին մեկ օրում վարակման 3968 նոր դեպք է գրանցվել, որը ցածր է նախորդ օրը գրանցված ցուցանիշից, որն էլ ամենացածրն էր մարտի 17-ից ի վեր: Մադրիդը շարունակում է մնալ համաճարակի էպիկենտրոնն Իսպանիայում, որտեղ 58 000 վարակման դեպք է գրանցվել և մոտ 7500 մահ: |tert.am|
18:43- «Բարսելոնա»-ն հայտարարել է, որ 2020/21 մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ վաճառքի է հանում «Կամպ Նոու» մարզադաշտի անվանման իրավունքները։ Գումարն ուղղվելու է կորոնավիրուսի դեմ պայքարին։
Ակումբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ տնօրենների խորհրդի որոշմամբ ակումբը զիջում է անվանման իրավունքները «Բարսա» Ֆոնդին, որը պետք է հովանավոր գտնի ստադիոնի համար հաջորդ մրցաշրջանում։
17։33- Վրաստանում հայտարարված արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 22-ը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին: Նրա խոսքով՝ կառավարությունն արդեն դիմել է նախագահին, որպեսզի վերջինս հրապարակի Վրաստանում արտակարգ դրությունը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու մասին որոշումը: |aliq.ge|
16։09- Միլանի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված սահմանափակումների վերացումից հետո՝ ամռան ամիսներին, քաղաքի փողոցների մի մասը հասանելի կլինի միայն հեծանիվներով երթևեկության ու հետիոտնների համար։ Նախատեսվում է, որ ծրագրի մեջ ընդգրկվելիք փողոցների ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 35 կմ։
|theguardian.com|
15։39- Թուրքիայում նախորդ 2 շաբաթների վերջին ոչ աշխատանքային օրերին պարետային ժամ հայտարարելուց հետո որոշել են այս անգամ պարետային ժամ մտցնել 4 օրով։ Ապրիլի 23-ից մինչև 26-ը ներառյալ երկրի խիտ բնակեցված 31 նահանգներում պարետային ժամ սահմանելու մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ |ermenihaber.am|
14։27- ԱՄԷ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7265-ի, որից 1360-ն արդեն ապաքինվել են։ Աբու Դաբիի առողջապահական մարմինները ծրագիր են մշակել՝ հայտնաբերելու նրանց, ովքեր գուցե կապ են ունեցել COVID-19-ով վարակակրի հետ։ Ծրագիրը կոչվում է TraceCovid և օգտագործվում է Bluetooth-ի միջոցով։ Օրական 10,000 աշխատակից Աբու Դաբիի արդյունաբերական շրջանում անվճար հետազոտություն է անցնում։ ԱՄԷ-ն նաև օժանդակել է օտարերկրացիներին իրենց հայրենիք վերադարձնելու հարցում։ |armenpress.am|
14։03- Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարի սովի մատնված մարդկանց քանակը կարող է կրկնապատկվել՝ հասնելով մոտ 265 միլիոնի։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։ |aljazeera.com|
13։29- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5 հազար 642-ով՝ դառնալով 52 հազար 763: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ երկրում ընդհանուր առմամբ ապաքինվել է 3 հազար 873 մարդ: եկ օրում մահացել է 51 մարդ: Վարակի բռնկումից ի վեր` Ռուսաստանում մահացել է 456 մարդ: |armenpress.am|
12։07- Ստամբուլում կորոնավիրուսով վարակված առաողջապահության ոլորտի աշխատողների թիվը հասել է 2 հազարի։ Այս մասին նշվել է Ստամբուլի Բժշկական պալատի զեկույցում։ Զեկույցում նշվում է, որ համավարակի դեմ պայքարի 1-ին շարքերում գտնվող բժիշկների ու ոլորտի մյուս աշխատողների վարակի շղթաները հայտնաբերելու և մեկուսացնելու նպատակով առողջապահության նախարարությունը բավարար ու կանոնավոր աշխատանք չի տանում։ |ermenihaber.am|
11:58- ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ հատկացրել է 2,9 մլրդ դոլար՝ որպես աշխատավարձի հաշվեգրման աջակցություն 54 ոչ մեծ, ինչպես նաև երկու խոշոր ուղևորափոխադրում իրականացնող ավիաընկերություններին: Կորոնավիրուսի պատճառով ավիաընկերությունները լուրջ վնասներ են կրել. ներքին փոխադրումները կրճատվել են 95 տոկոսով: |armenpress.am|
11։44- Մյունխենում անցկացվող ամենամյա «Օկտոբորֆեստ 2020» -ը չեղյալ է հայտարարվում կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Երեքշաբթի առավոտյան տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լուրը պաշտոնապես հաստատեցին Բավարիայի վարչապետ Մարկուս Զոդերը և Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռեյտերը: |focus.de|
11։41- Կորոնավիրուսի համավարակի բռնկմամբ պայմանավորված՝ Օքսֆորդի անգլերենի բառարանում որոշակի փոփոխություններ են կատարվել։ Բառարանի մեջ ներառվել են արագորեն տարածված ու լայնորեն կիրառվող այնպիսի բառեր ու բառակապակցություններ, ինիպիսիք են COVID-19-ը, սոցիալական հեռավորությունը (social distancing) և ինքնմեկուսացումը (self-isolation): |theguardian.com|
11։30- Իռլանդիայում վերջին 24 ժամվա ընթացքում 77 հոգի է մահացել, ինչն ամենամեծ թիվն է` կորոնավիրուսի վարակի բռնկումից ի վեր։ |bbc.com|
11։28- Ֆեյսբուքը հայտարարել է, որ կհեռացնի ԱՄՆ որոշ նահանգներում ցույցերի մասին կոչերն ու հայտարարությունները, որոնք հակադիր են կառավարության կողմից սահմանված հակավարակային միջոցառումներին։ |uk.reuters.com|
11։26- Երկուշաբթի օրը ԱՄՆ Սենատի նիստի ժամանակ սենատորները չկարողացան համաձայնության գալ փոքր բիզնեսի աջակցության նոր փաթեթի հարցի շուրջ։ Այն կքննարկվի այսօր կայանալիք նիստի ընթացքում։ ||cnbc.com|
11։24- ԱՄՆ Օհայո նահանգի նահանգապետ Մայք Դևինը հայտարարել է, որ դպրոցները չեն վերաբացվի մինչև այս ուսումնական տարվա ավարտը։ |cleveland.com|
11։20- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխատում է նահանգապետերի հետ՝ համոզված լինելու, որ նահանգներում կան բավարար քանակությամբ թեստեր։ Նախագահը նաև կոչ է արել ամերիկացիներին շարունակել սոցիալական հեռավորություն միջոցառումները՝ չնայած նրան, որ ամբողջ երկրով մեկ մարդիկ դուրս են գալիս ցույցերի՝ պահանջելով չեղարկել սահմանափակումների ռեժիմը ու վերսկսել տնտեսական գործունեությունը։ |uk.reuters.com|
10:42- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 482 հազար 215-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 170 հազարը: Ապաքինվել է 652 հազար 170 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 792 հազար 913 հաստատված դեպք կա: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: |armenpress.am|
10:33- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 408-ի։ |stopgov.ge|
10:14- ԱՀԿ-ն զգուշացնում է, որ սահմանափակումների ռեժիմի թուլացումները պետք է լինեն աստիճանական։ Եթե սահմանափակումները հանվեն չափազանց արագ, դա կառաջացնի վարակի 2-րդ ալիքի բռնկում։ Երեքշաբթի օրը կայացած առցանց ասուլիսի ժամանակ ԱՀԿ Խաղաղ օվկիանոսի արևմտյան տարածաշրջանի տնօրեն Տակեշի Կասային ասել է, որ սահմանափակումների քաղաքականությունն արդյունավետ է, և մարդիկ պետք է պատրաստ լինեն կյանքի նոր պայմաններին, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել։ |reuters.com|
10:10- Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է փակել երկրի սահմանները միգրանտների համար։ |nytimes.com|
10:08- Թուրքիան կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակով գերազանցել է Չինաստանին։ Երկուշաբթի օրվա դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիայում վարակվածների թիվը գերազանցել է 90 հազարը, 2 140 մարդ մահացել է։ |nytimes.com|
10:00- Երեկ տարածված համատեղ հայտարարության մեջ ԱՀԿ-ն և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը նշել են, որ աշխատում են միասին՝ օգնելու պետություններին հաղթահարել կորոնավիրուսի համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը։ Կազմակերպությունները խնդրում են, որ պետություններն իրազեկեն սահմանափակումների ու սահմանային ռեժիմների փոփոխությունների մասին, որպեսզի ապրանքների մատակարարման գործընթացը լինի ավելի համակարգված ու արյունավետ։ |who.int|
09։29- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների
Հաստատված դեպքեր - 402
Նոր դեպքեր- 3
Առողջացածներ - 95
Մահվան դեպքեր - 4 |stopcov.ge|
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․04․2020
comment.count (0)