21:35- Ռուսաստանն այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում 10-րդն է։ Երկրում, մինչ այս պահը գրանցվել է վարակի ուղիղ 58 հազար դեպք։ Ընդհանուր առմամբ, մահացել է 513 մարդ, առողջացել 4,420-ը։ |worldometers|
21:00- Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների հետ հեռախոսային բանակցությունների ժամանակ նրանց աջակցությանն է դիմել կորոնավիրուսի համավարակի պատճառների միջազգային հետաքննության անցկացման համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սակայն, նրան ասել է, որ մեղավորներ փնտրելուց առաջ անրաժշետ է շտապ հաղթահարել համավարակը: |news.am|
20:35- Իսրայելում COVID-19 ախտորոշմամբ հիվանդների թիվը հասել է 14326-ի. մեկ օրում 384 նոր դեպք է հայտնաբերվել: 24 ժամում մահացել է երեք մարդ, վիրուսից մահացությունների ընդհանուր թիվը 187 է: 148 պացիենտ ծանր վիճակում է, 111-ին միացված են արհեստական շնչառության սարքեր: Երկրում կորոնավիրուսից բուժվել է 4961 մարդ: |РИА Новости| |shantnews.am|
20:20- Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ժամանակին չի հայտնել կորոնավիրուսի բռնկման մասին: Նրանք նաև մի ամբողջ ամիս չեն հայտնել մարդուց մարդուն վիրուսի փոխանցման դեպքերի մասին: ԱՀԿ-ն ակնհայտորեն ձախողել է համաճարակի բռնկման վերահսկողության հարցում: [ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո] |24news.am|
18:45- Իսպանիայում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 21 հազար 717-ի, առողջացել է 85 հազար 915 մարդ։ Երկրում, ընդհանուր առմամբ, վիրուսով վարակվել է 208 հազար 389 մարդ։ |worldometers|
18:18- «New York Times» թերթն առաջ է քաշել այն վարկածը, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, թաքցնում է կորոնավիրուսի պատճառով գրանցված մահերի իրական թիվը։
Պարզվել է, օրինակ, որ 2020թ․ մարտի 9-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում միայն Ստամբուլում վերջին երկու տարիների նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշի համեմատ 2․100 -ով ավելի շատ մահվան դեպքեր են գրանցվել։ Այլ կերպ ասած՝ նշված 5 շաբաթների ընթացքում մահվան դեպքերը նախորդ տարիների համեմատ աճել են շուրջ 30 տոկոսով։ Միայն ապրիլի առաջին երկու շաբաթներին գրանցված մահվան ընդհանուր դեպքերի թիվը 50 տոկոսով գերազանցել է նախորդ տարիների միջին ցուցանիշը։
Ընդ որում՝ մահվան դեպքերի աննախադեպ աճը գրանցվել է Թուրքիայում կորոնավիրուսից մահվան առաջին պաշտոնապես հայտարարված դեպքից՝ մարտի 17-ից դեռ շաբաթներ առաջ։ |ermenihaber.am|
18:10- Լիտվան շարունակում է կանգնած մնալ իր Արևելյան գործընկերների կողքին։ Կառավարությունը որոշել է հատկացնել 100 հազար եվրո` լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների ձեռքբերման և դրանք որպես մարդասիրական օգնություն Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային փոխանցելու նպատակով, որը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին։ [Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչիուս] |armenpress.am|
18:05- Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 585 հազար 195-ի, մահացածների թիվն անցել է 179 հազար 800-ից, ապաքինվել է 705 հազար 691 մարդ: |worldometers|
16:26- ՈՒԵՖԱ-ն հերքում է լուրերն այն մասին, որ ԱՀԿ-ն հորդորել է եվրագավաթային խաղերը վերսկսել միայն 2021 թվականին: Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, ըստ որի` ԱՀԿ-ն եվրոպական ֆուտբոլային ասոցիացիային հորդորում է ավարտին հասցնել միայն ներքին առաջնությունները, իսկ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի խաղարկությունները սկսել միայն 2021 թվականից: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտից դադարեցված են եվրոպական բոլոր առաջատար առաջնությունները: |armenpress.am|
15։12- Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել մի նախագիծ, ըստ որի` մինչև 2020 թ. մայիսի 11-ը երկարաձգվում է կարանատինի ժամկետը, սակայն որոշ մեղմացումներով: Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվծաների թիվը կազմում է 6 հազար 592 մարդ, մահացածներինը՝ 174: |armenpress.am|
14։42- ԱՄՆ Վարակների կառավարման և կանխարգելման տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը զգուշացրել է, որ կորոնավիրուսի վարակի 2-րդ ալիքը ԱՄՆ-ի համար կարող է լինել ավելի դժվար, քան առաջինը։ Ռեդֆիլդի խոսքերով՝ եթե վարակի 2-րդ ալիքը սկսի ձմռանը, ապա դա կհամընկնի սեզոնային գրիպի բռնկման հետ, երբ առողջապահական ողջ համակարգն, առանց այն էլ, գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում։ |theguardian.com|
14։38- Այսպես կոչված հայցը անհեթեթ է ու չունի որևէ փաստական կամ իրավական հիմք։ Բռնկումից ի վեր Չինաստանը գործել է բաց, թափանցիկ ու պատասխանատու, և ԱՄՆ կառավարությունը պետք է վերջ դնի այսպիսի դատական պրակտիկային։ [Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գեն Շուանը՝ ի պատասխան Միսսուրի նահանգի կողմից Չինաստանի դեմ հարուցված հայցին] |apnews.com|
14։28- Իրանում կորոնավիրուսի ապրիլի 22-ի վիճակագրական տվյալները․
Վարակակիրների թիվն ավելացել է 1.194-ով
Ընդհանուր՝ 85.996
Մահացածների թիվն ավելացել է 94-ով
Ընդհանուր՝ 5.391
Ծանր վիճակում է գտնվում 3.311 անձ
Ապաքինվածների թիվն ավելացել է 2.148-ով
Ընդհանուր՝ 63.113
Մինչ այժմ թեստավորվել է 377․396 անձ։
[Իրանում ՀՀ դեսպանություն]
13։48- Գերմանիան հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտություններին: Այս մասին տեղեկացնում է Պատվաստանյութերի դաշնային ինստիտուտը։ 18–55 տարեկան 200 առողջ մարդ կմասնակցի փորձարկումներին, կստացվի պատվաստանյութի մի քանի տարբերակ, որպեսզի գիտնականները կարողանան որոշել, թե որ տարբերակն է ամենաարդյունավետը։ ԱՀԿ-ն հայտնում է, որ այս պահին մշակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առվազն 20 տարբերակ։ |independent.co.uk|
12։39- Ֆրանսիայում դպրոցներ ու մանկապարտեզներ երեխաների վերադարձը կսկսվի մայիսի 11-ից: Գործընթացը կկազմակերպվի փուլային տարբերակով: Սկզբում կբացվեն մանկապարտեզները, նախապատրաստական ու տարրական դասարանները: Մայիսի 18-ին դասընթացները կվերսկվեն քոլեջներում, դպրոցներում: Մայիսի 25-ից սովորական ուսումնական պրոցես կլինի բոլորի համար: |armenpress.am|
12։27- Լիբանանի արևելյան հատվածում գտնվող պաղեստինցի փախստականների համար նախատեսված ճամբարում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: Ախտանշաններով անձը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ համապատասխան թեստավորումից հետո հաստատվել է վարակվածությունը: Ճամբարում բնակվում են Սիրիայից եկած 55-60 հազար պաղեստինցի փախստականներ: Լիբանանում կորոնավիրուսով վարակվել է 677 մարդ, վարակի հետևանքով 21-ը մահացել է: |armenpress.am|
12։09- Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 5 236 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 57 999։ Այս պահի դրությամբ առողջացել է 4 420 մարդ, 513 հոգի մահացել է։ |tass.ru|
11։59- ԻԻՀ ու ՌԴ նախագահներ Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը մանրամասն քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի խնդիրները՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը։ Այդ կապակցությամբ Ռոհանին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ Իրանին տրամադրված օգնության համար։ |kremlin.ru|
11։32- ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունն իր անհամաձայնությունն է հայտնել Գլխավոր ասամբլեայի ընդունած` «Կորոնավիրուսի դեմ պայքարում բժշկության, պատվաստանյութերի ու բժշկական սարքավորումների հասանելիության երաշխավորմանը միտված միջազգային համագործակցությունն» ստեղծելու որոշմանը։ Ըստ որոշման՝ ԱՀԿՆ-ն պետք է լինի այս համգործակցության հիմնական դերակատարը, ինչն էլ ԱՄՆ-ի անհամաձայնության պատճառն է դարձել։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի որոշման համաձայն՝ ԱՄՆ-ն դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը։
|usun.usmission.gov|
11։24- Ապրիլի 22-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 411: Պաշտոնապես բուժված է համարվում 98 պացինետ: Կորոնավիրուսից այս պահի դրությամբ մահացել է 4 մարդ: Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 310 պացիենտ: |aliq.ge|
11։14- ԱՄՆ Միսսուրի նահանգը դարձավ առաջինը, որը Չինաստանի դեմ դատական հայց ներկայացրեց՝ կորոնավիրուսի մասին «ստի քարոզարշավ» կազմակերպելու համար։ Հայցի մեջ ասվում է, որ Չինաստանը պատասխանատու է հսկայական թվով մահացությունների, տառապանքների ու տնտեսական կորուստենրի համար, որոնք նրանք պատճառել են ամբողջ աշխարհին՝ ներառյալ Միսսուրիի բնակիչներին։ |usatoday.com|
10։42- Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ մարդկանց վրա փորձարկումները կսկսվեն այս շաբաթվա վերջին։ Այս մասին երեկ հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթթ Հենքոկը։ Պատվաստանյութը ստեղծել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները, թեստավորումը նախատեսված է սկսել հինգշաբթի օրը։ Մեթթ Հենքոկն ասել է․ որ սովորական պայմաններում այս փուլին հասնելու համար անհրաժեշտ կլինեին տարիներ, և ինքը հպարտ է, որ աշխատանքն արվել է այսքան արագ։ |cnbc.com|
10։40- Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասսեթը երեկ Fox News հեռուստատեսության հետ հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ նավթի ներկայիս բացասական գները պայմանավորված են կորոնավիրուսի համավարակով, և ԱՄՆ-ն կարող է 2020թ․ երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի պատմականորեն ամենցածր ցուցանիշը գրանցել։ |reuters.com|
10։36- Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաձայնեցին, որ կորոնավիրուսի համավարակին պետք է տրվի համաշխարհային համակարգված արձագանք։ Հայտարարությունները հետևեցին 2 առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցին։ Թրամփն ու Ջոնսոնը վերահաստատեցին G7 և G20 շրջանակներում իրենց սերտ համագործակցությունը, որ նպատակ է հետապնդում վերաբացել համաշխարհային տնտեսությունները ու ապահովել բժշկական օգնության և պարագաների հասանելիությունը բոլոր նրանց, ովքեր դրա անհրաժեշտությունն ունեն։ |reuters.com|
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․04․2020
comment.count (0)