Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․04․2020 (թարմացվող)
21:52 - 23 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․04․2020 (թարմացվող)

21:20- Իռլանդական Ryanair էժան ավիափոխադրող ընկերության տնօրեն Մայքլ Օ՛Լիրին ասել է, որ ընկերությունում հույս ունեին՝ հոկտեմբերին թռիչքների 80 տոկոսը կվերականգնվի՝ պայմանով, որ հուլիսին ճանապարհորդային սահմանափակումները սկսեին թուլանալ։ 

Սակայն պահանջը, որ մեջտեղի նստատեղերը դատարկ լինեն, չի կարող ապահովել սոցիալական հեռավորությունը, նաև ֆինանսական առոմով անիրագործելի է։ Օ՛Լիրին նաև ավելացրել է, որ եթե Իռլանդիայի կառավարությունը ստիպի պահպանել այդ կանոնը, այն պետք է վճարի դատարկ նստատեղերի համար, հակառակ դեպքում թռիչքները չեն կայանա։ |BBC|


20:30- Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 213 հազար 024 է: Վերջին մեկ օրում Իսպանիայում գրանցվել է վարակի՝ 4600-ից ավելի նոր դեպք: Մահացության ցուցանիշն ավելացել է 440-ով. ընդհանուր թիվը դարձել է 22 հազար 157:


20:10- Էլթոն Ջոնը հետաձգել է «Farewell Yellow Brick Road» խորագիրը կրող իր համաշխարհային շրջագայության ամերիկյան հատվածը: Պատճառը կորոնավիրուսի տարածումն է: Այն պետք է կայանար այս տարվա մարտից մայիս, սակայն հետաձգվել էր մայիսից հուլիս: Նախատեսվում է համերգները տեղափոխել 2021թ.:  |Armtimes.com|


18:55- Ֆրանսիայի առողջապահության գլխավոր վարչության ղեկավար Ժերոմ Սալոմոնը հայտարարել է, որ կարանտինը կչեղարկի այն ժամանակ, երբ հաջողվի հասնել «բավարար արդյունքների»: 

Նրա խոսքով՝ դրական արդյունք կլինի, մասնավորապես, երբ դեպքերը նվազագույնի հասնեն մինչեւ մայիսի 11-ը, եւ ֆրանսիացիները կկարողանան վերադառնալ իրենց աշխատանքային գործունեությանը՝ վտանգի չենթարկելով իրենց հարազատների կյանքը: Նա նաեւ նշել է, որ վիրուսի տարածումը կշարունակվի, քանի դեռ չեն հասել կոլեկտիվ իմունիտետի բարձր մակարդակի: |news.am|


19:10- Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մասնակից ակումբների բոլոր ֆուտբոլիստները, մարզիչներն ու աշխատակիցները ապրիլի 28-ից կհանձնեն կորոնավիրուսի թեստ։ Լա Լիգան ակումբներից արդեն պահանջել է ցուցակները։ Մարզումների եւ առաջնության հնարավոր վերսկսումից առաջ թեստավորումը համարվում է պարտադիր պահանջ։ Սպասվում է, որ մարզումները կվերսկսվեն մայիսին, մրցաշրջանը՝ հունիսին, հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների եւ լրագրողների։ |news.am|


18:55-  Եվրոպական տարածաշրջանի երկրների գնահատման համաձայն` COVID-19-ի զոհերի գրեթե կեսը երկարատև խնամքի հաստատությունների բնակիչներ են: Դա աներևակայելի մարդկային ողբերգություն է: [ԱՀԿ եվրոպական ստորաբաժանման տնօրեն Հանս Կլյուգե] |tert.am|


18:15- Իսրայելի ֆինանսների նախարար Մոշե Կալոն քննադատել է առողջապահության նախարարությանը և պահանջել  անհապաղ թույլ տալ բացել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են արտարժույթի փոխանակման կետերը, վարսավիրանոցները, քանի որ դրանք վճռորոշ նշանակություն ունեն տնտեսության համար: Ֆինանսների նախարարը նաև պահանջել է թույլ տալ ծաղիկների խանութների բացումը: |armenpress.am|


18:10- Հունաստանում մտցված բոլոր սահմանափակումների ժամետները երկարաձգվում են մեկ շաբաթով՝ մինչև մայիսի 4-ը: [Կառավարության հատուկ ներկայացուցիչ Ստելիոս Պետսաս]|


18:05- Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 666 հազար 100-ի, մահացածների թիվն անցել է 186 հազարը: Ապաքինվել է 730 հազար 843 մարդ: |worldometers|


17։31- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների

Կորոնավիրուսի հաստատված դեպքեր- 420
Առողջացածներ- 111
Մահեր- 5 |stopcov.ge|

 

17։13- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ի երեկոյան ստորագրել է հրաման, որով նախատեսվում է 60 օրով սահմանափակել ԱՄՆ կացության քարտ տալու գործընթացը։ Հետագայում հրամանը կարող է վերանայվել և նույնիսկ երկարաձգվել։ |hetq.am|

 

17։02- Նյու Յորքի Բրոնքսի կենդանաբանակա այգու ևս 7 վագրի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ |cnn.com|

 

15։54- Մյուս շաբաթվանից սկսած՝ ԱՄՆ Կարմիր խաչի գրասենյակը կառաջարկի անցկացնել հակամարմինների թեստեր բոլոր ցանկացողների համար։ Թեստերի նպատակն է հայտնաբերել այն մարդկանց, որոնք տարել են կորոնավիրուս և պատրաստ են իրենց պլազման տրամադրել ծանր հիվանդների բուժման համար։ |abcnews.go.com|

 

15։49- Իտալական ReiThera Srl., գերմանական LEUKOCARE AG ու բելգիական Univercells S.A. դեղագործական ընկերությունները հայտարարել են, որ միավորում են իրենց ջանքերը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու նպատակով։ Սպասվում է, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկվսեն 2020թ․ ամռանը: Հաջող ավարտից հետո կսկսվի պատվաստանյութի լայնածավալ արտադրությունը։
|prnewswire.com|

 

15։29- Ապրիլի 23-ից Թուրքիայի 31 քաղաքներում չորս օրով արգելվել է բնակիչների տնից դուրս գալը։ Այս որոշումը տարածվելու է նաև երկրի խոշորագույն քաղաքների բնակչության վրա՝ Ստամբուլի և մայրաքաղաք Անկարայի։ Ապրիլի 23-ից Թուրքիայի 31 քաղաքներում չորս օրով արգելվել է բնակիչների տնից դուրս գալը։ Այս որոշումը տարածվելու է նաև երկրի խոշորագույն քաղաքների բնակչության վրա՝ Ստամբուլի և մայրաքաղաք Անկարայի։ |hetq.am|

 

15:01- Ավստրալիայում առաջիկա 4 ամիսներին դեռ միջազգային ուղևորությունների արգելքը կպահպանվի և սահմաններն էլ փակ կլինեն:  Ավստրալիայում 6 հազար 600-ից ավելի վարակի հաստատված դեպք կա, 4 հազար 600-ից ավելին ապաքինվել է, 75 մարդ՝ մահացել: |armenpress.am|

 

14:41-  Քուրդիստանի Արտաքին հարաբերությունների դեպարտամենտը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Հայաստանում գտնվող 91 քուրդ ուսանող և այլ քաղաքացիներ տեղափոխվել են, ապահով կերպով ժամանել Իրաք՝ իրենց տուն: |armenpress.am|

 

14:13-  Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը հուսով է, որ չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ հունիսին ծրագրված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը տեղի կունենա ժամանակին: Բորելն այս մասին խոսել է Բրյուսելում` տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստի ժամանակ: Նրա խոսքով՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները համաձայնել են, որ կորոնավիրուսի հետ կապված ներկայիս ճգնաժամը հնարավորություն է ցույց տալու, որ ԵՄ-ն ամենահուսալի գործընկերն է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի համար: 
|azatutyun.am|

 

14:01- Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4 հազար 774 նոր դեպք: Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 62 հազար 773:  Ապաքինվել է 4 հազար 891 մարդ: Մեկ օրվա ընթացքում մահերի թիվն ավելացել է 42-ով՝ դառնալով 555։ Վարակի դեպքեր գրանցվել են երկրի 85 շրջաններում: |armenpress.am|

 

12:31-  Կայացել է ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինի հեռախոսազրույցը Թորւքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հետ։ Կողմերը տեղեկություններ են փոխանակել երկրներում իրականացվող կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցաոռւմների և քաղաքացիների վերադարձի գործընթացի կազմակերպման մասին։ |govenrment.ru|

 

12:17-  Երեկ Գերմանիայի կոալիցիոն կուսակցությունները համաձայնության են եկել հակաճգնաժամային հերթական միջոցառման շուրջ։ Որոշվել է 10 միլիարդ Եվրոյի չափով օգնություն հատկացնել աշխատատեղերի պահպանման և տնտեսվարողներին օգնություն տրամադրելու նպատակաով։ |aljazeera.com|

 

11:43- Նյու Յորք նահանգում 2 կատվի մոտ կորոնավիրուսի թեստերը դրական են։ Սա ԱՄՆ-ում առաջին հաստատված դեպքն է, որ տնային կենդանիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ |theguardian.com|

 

11:31-  Կորոնավիրուսի համավարակը ավելին է, քան միայն հանրային առողջապահական ճգնաժամ։ Դա տնտեսական, հասարակական, մարդկային ճգնաժամ է, որը շատ արագ վերածվում է մարդու իրավունքների ճգնաժամի։ Մարդու իրավունքների համակարգը ներառում է բոլորին և երաշխավորում է, որ ոչ մեկը դուրս չմնա այդ համակարգից։ Մարդու իրավունքների սկզբունքի ներգրավումը կարող է օգնել հաղթահարել համավարակը՝ շեշտը դնելով առողջապահության հասանելիության խնդրի վրա։ [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ] |un.org|

 

10:33-  Ապրիլի 22-ի երեկոյան ամփոփված տվյալների համաձայն՝ Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 117 մարդ։ 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3․083 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում ապաքինվել է ևս 1559 մարդ։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 16․477 հիվանդ, արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 98․674 հաստատված դեպք և մահվան 2․376 դեպք։ |ermenihaber.am|

 

10:02- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 638 հազար 909-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 184 հազարը: Ապաքինվել է 722 հազար 055 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 849 հազար 092 հաստատված դեպք կա:  ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: |armenpress.am| 

 

09:42- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների

Հաստատված դեպքեր- 416
Առողջացածներ- 107
Մահեր- 5 |stopcov.ge|

 

09:34-  Ըստ Ռոբերտ Կոխի ինֆեկցիոն համաճարակաբանության ինստիտուտի տվյալների` Գերմանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 2 352 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 148 046։ |reuters.com|

 

09:29- ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ կառավարությունը կոչ է անում Չինաստանի իշխանություններին մեկընդմիշտ փակել վայրի կենդանիների վաճառքով զբաղվող շուկաները։ |reuters.com|

 

09:10-  Նախնական աշխատանք է տարվում Հայաստանից Վրաստանի տարածքով Ռուսաստանի քաղաքացիների հնարավոր ցամաքային վերադարձի համար։ Այդ նպատակով հավաքագրում են մարդկանց և խմբեր են ձեւավորում։ [Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․04․2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․04․2020


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել