Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 425-ի |armenpress.am|
06:47 - 04 փետրվարի, 2020

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 425-ի |armenpress.am|

armenpress.am։ Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերի թվաքանակը փետրվարի 4-ին կազմել Է ավելի քան 20,4 հազար: Ինչպես ասված Է Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, մահաբեր վախճանների թիվն ավելացել Է մինչեւ 425:

Երկրի եւս ավելի քան 23,2 հազար բնակչի նկատմամբ բժիշկները նոր կորոնավիրուսով վարակման կասկածներ ունեն: Չինաստանում հիվանդացածների թվաքանակն անցած օրվա համեմատությամբ աճել Է 3,2 հազարով, իսկ մահացածների թիվը՝ 64-ով: Գրեթե 2,8 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Եվս 171,3 հազար բնակիչ գտնվում Է կարանտինում:

Վերջին տվյալներով՝ ախտահարվածների ավելի քան կեսը (13,5 հազար դեպք, այդ թվում 414 մահ) բաժին Է ընկնում Հուբեյի նահանգին, որը կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոնն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել