ՍԴ-ն չի աշխատում, էլ չեմ ասում, որ անաչառ չէ. Հովհաննես Իգիթյան |aysor.am|
09:48 - 04 հոկտեմբերի, 2019

ՍԴ-ն չի աշխատում, էլ չեմ ասում, որ անաչառ չէ. Հովհաննես Իգիթյան |aysor.am|

aysor.am։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խոսում է ոչ թե որպես ՍԴ նախագահ, այլ որպես պաշտոնաթող ՀՀԿ-ական, լրագրողների հետ զույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

«Նա մտնում է քաղաքական դաշտ։ Այստեղ ինքը պարտվելու է, որովհետև մի կողմից ասում է, որ ապաքաղաքական մարդ է, մյուս կողմից քաղաքական հայտարարություններ է անում», - ասաց նա։

Հարցին՝ ո՞րն է լինելու ԱԺ-ի հաջորդ քայլը, երբ ՍԴ-ն մերժի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը, պատգամավորը հստակ պատասխան չտվեց՝ նշելով միայն, որ գնդակը գտնվում է ՍԴ-ի դաշտում։

«Բոլորս հասկանում ենք, որ այս մարմինը չի աշխատում, էլ չեմ ասում, որ անաչառ չէ», - ասաց Հովհաննես Իգիթյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել