Սառեցված հակամարտությունների լուծման միակ մեթոդը երկխոսելն է.Բուլղարիայի ԱԳՆ |panarmenian.net|
10:48 - 28 հոկտեմբերի, 2019

Սառեցված հակամարտությունների լուծման միակ մեթոդը երկխոսելն է.Բուլղարիայի ԱԳՆ |panarmenian.net|

panarmenian.net: Սառեցված հակամարտությունների լուծման միակ մեթոդը խաղաղ երկխոսությունն է, Լեռնային Ղարաբաղի դեպքում Մինսկի խմբի համանախագահների օգնությամբ։ Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում ասել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան՝ պատասխանելով հարցին, որ 2020-ին, երբ Բուլղարիան կստանա ադրբեջանական գազ, չի փոխվի արդյոք Բուլղարիայի վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի նկատմամբ։

«Բուլղարիան շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Կայունությունը, բարեկեցությունը, սառեցված հակամարտությունների լուծումը այս տարածաշրջանում առաջնային հարցերից է Եվրամիության համար»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

«Տարածաշրջանում շատ սառեցված համակարտություններ կան և, ինչպես արդեն դուք ասացիք (ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը-խմբ․), դա անվտանգության հարց է ձեր քաղաքացիների համար և դա ինչ-որ ձևով առաջին կետն է օրակարգում։ Շատ լավ կլինի, եթե դրանք կարողանանք լուծել խաղաղ երկխոսության, բանակցությունների միջոցով ու այն այլևս չսահմանափակի ձեր տնտեսական զարգացումը։ Մեր դիրքորոշումն այն է, որ միակ մեթոդը խաղաղ բանակցություններն են՝ Մինսկի խմբի համանախագահների և Եվրամիության աջակցությամ։ Դուք գիտեք, որ մենք ունենք հատուկ մոտեցում Հարավային Կովկասի նկատմամբ»,-ասել է Բուլղարիայի ԱԳ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել