Սոչիում կայացել է ՍԾՏՀ իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստը |news.am|
09:54 - 01 հոկտեմբերի, 2019

Սոչիում կայացել է ՍԾՏՀ իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստը |news.am|

news.am։ Սոչիում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստը, որին մասնակցել է նաեւ հայկական պատվիրակությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Նա, մասնավորապես, հայտնեց, որ նիստի ընթացքում ինքն անդրադարձել է փակ սահմաններին եւ տարածաշրջանի զարգացմանը խոչընդոտող գործոններին, Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությանը, որը հակասում է իրենց կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին: Ընդգծելով Սեւծովյան երկրների ճանապարհային ենթակառուցվածքների սերտ կապը՝ փոխխոսնակը նկատեց, որ Սեւծովյան ավազանը Եվրոպայի եւ Ասիայի տնտեսական հիմնական խաչմերուկն է, այդ պատճառով չափազանց կարեւոր են Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների տնտեսական համագործակցության հեռանկարները:

Փոխխոսնակը նկատեց, որ նիստի ընթացքում ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձել է բարձրացնել ղարաբաղյան կարգավորման թեման, սակայն նա ընդգծեց, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն է, եւ այդ պատճառով Հայաստանն անընդունելի է համարում կազմակերպության գործունեությունը քաղաքականացնող փորձերը՝ իր իրավասությունները գերազանցող եւ կանոնադրությանը հակասող փաստաթղթերի ընդունման միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել