Վարդենիսցի բժշկուհու հետ շփված 51 անձ ինքնամեկուսացված է. քաղաքում խիստ հսկողություն է |news.am|
23:25 - 17 ապրիլի, 2020

Վարդենիսցի բժշկուհու հետ շփված 51 անձ ինքնամեկուսացված է. քաղաքում խիստ հսկողություն է |news.am|

news.am: Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող` կորոնավիրուսով վարակված բժշկուհու անմիջական շփման մեջ եղած 51 քաղաքացիներ ինքնամեկուսացված են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

«Կինը, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, բժշկուհի է եւ իր հետ շփման շրջանակը պարզված է արդեն, բոլոր նրանք, ովքեր նրա հետ անմիջական շփման մեջ են եղել՝ 51 հոգի, այս պահին իրենց տներում ինքնամեկուսացված են։ Բժշկուհու ընտանիքի 4 անդամներն այս պահին Երեւանում են, թեստավորում են»,–ասաց Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ Վարդենիս ելումուտը չի դադարեցվել, պարզապես ավելի խիստ հսկողություն է իրականացվում. «Վարդենիս–Արցախ ուղղությունը դեռեւս Արցախի ընտրություններին ընդառաջ վերահսկողության տակ է եղել, անցակետ է տեղադրված եղել։ Այս պահին Վարդենիս–Երեւան ճանապարհին ոստիկաններ են, որոնք իրենց հսկողության տակ են պահում ճանապարհը, մարդկանց ելեւմուտ արգելափակված չէ, պարզապես ավելի խիստ ռեժիմ է՝ ստուգում են մարդկանց, ջերմաչափում եւ այլն»։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում այսօր կորոնավիրուսով վարակված քաղաքացին տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց. նա Վարդենիսի պոլիկլինիկայի բժշկուհի է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել