Վերաքննիչ դատարանը մերժել է ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարացնելու դեմ դատախազության բողոքը |hetq.am|
14:05 - 05 հունիսի, 2019

Վերաքննիչ դատարանը մերժել է ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարացնելու դեմ դատախազության բողոքը |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության վերաքննիչ բողոքը: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Դատական ակտը կբողոքաարկվի՞, թե՞ ոչ, դեռևս պարզ չէ. դատախազությունն այն նոր է ստացել:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 18-ին մերժել էր Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը: Գործի նախաքննության սկզբում նրա նկատմամբ ընտրված երկամսյա կալանքի ժամկետը լրանալուց հետո՝ ապրիլի 25-ին, Ադյանն ազատ էր արձակվել քրեակատարողական հիմնարկից:

Առաջին ատյանի դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել էր վերաքննիչ դատարան: Այն քննել և մերժման մասին որոշում է կայացրել դատավոր Կարեն Մարդանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:

Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Շարունակությունը՝ hetq.am:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել