Վրաստանից եկած քաղաքացիներին պոլիկլինիկաները հսկողության տակ կպահեն
14:24 - 22 մարտի, 2020

Վրաստանից եկած քաղաքացիներին պոլիկլինիկաները հսկողության տակ կպահեն

Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված շուրջ 140 ՀՀ քաղաքացիներն այսօր գիշերը Վրաստանի տարածքով Հայաստան անցնելիս սահմանին անցել են ջերմաչափում ու անհրաժեշտ արտաքին զննում։ Այս մասին հայտնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի բժշկասանիտարական հսկիչ կետում բոլոր քաղաքացիների առողջական վիճակը սահմանված կարգով դիտարկվել է. կասկածելի ախտանշաններ որևէ մեկի մոտ չի գրանցվել։ Հոսպիտալացում չի եղել։ Բոլոր քաղաքացիների համար լրացվել են հասցեական քարտեր։ Դրանք կտրամադրվեն ՀՀ վերադարձած անձանց բնակության կամ գրանցման վայրի պոլիկլինիկաներին` այս անձանց առողջական հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել