Վրաստանի ըննդիմությունը Լեյբորիստական կուսակցության գրասենյակում հերթական հանդիպումից հետո հայտարարել է իր առաջիկա պլանների մասին |aliq.ge|
06:42 - 17 դեկտեմբերի, 2019

Վրաստանի ըննդիմությունը Լեյբորիստական կուսակցության գրասենյակում հերթական հանդիպումից հետո հայտարարել է իր առաջիկա պլանների մասին |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի ըննդիմությունը Լեյբորիստական կուսակցության գրասենյակում հերթական հանդիպումից հետո հայտարարել է իր առաջիկա պլանների մասին: Ըստ նրանց` Վրաստանի շրջաններում պետք է կազմակերպվեն մեծամասշտաբ ցույցեր: Դեկտեմբերի 21-ին ցույցեր կանցկացվեն Զուգդիդիում, իսկ 22-ին` Բաթումիում:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավայի խոսքով` այս շաբաթ նշանակված խորհրդարանի արտահերթ նիստին ևս նրանք կփորձեն արգելափակել խորհրդարանի մուտքերը:

«Առավոտվանից կարգելափակենք, ինչպես միշտ: Մեզ համար նախաճաշն ու խորհրդարանի արգելափակումը նույն հասկացությունն են, իսկ մեծամասնության համար այն դարձել է խաշ, քանի որ երբեմն ժամը 6-ին են գալիս խորհրդարան»,- հայտարարել է Ուգուլավան:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին դիվանագիտական կորպուսի մասնակցությամբ կայացավ իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում-բանակցությունների երրորդ փուլը, որից հետո էլ, սակայն, կողմերը կրկին ընտրական համակարգի շուրջ համաձայնության չեկան:

Կողմերի միջև այս տարվա վերջին հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել