Քննություն է տարվում՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ
06:36 - 14 հունիսի, 2019

Քննություն է տարվում՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2019թ. հունիսի 13-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Խաչատրյանը մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել