armtimes.com: Ո՞րն է մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում։ Հարցի պատասխանը ֆեյսբուքի ուղիղ եթերում հստակեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հարյուրավոր մարդիկ շարունակում են վարակվել, և հարյուրավոր մարդիկ շարունակում են վարակել: Մեր խնդիրն է առաջին հերթին չվարակվելն ու նաև չվարակելը»,-ասաց վարչապետը և այդ խնդրի լուծման 3 ամենակարևոր քայլերը մեկ անգամ ևս ընդգծեց՝
ախտահանել ձեռքերը
կրել դիմակ աշխատավայրում, փակ տարածքներում ընդհանրապես
առանց դիմակի չհաղորդակցվել առանց վստահության, որ պահպանված է սոցիալական հեռավորությունը՝ առնվազն 1.5 մետր:
Ըստ վարչապետի, յուրաքանչյուրն իր անհատական պատասխանատվությամբ պետք է օգնի իրավիճակի կայունացմանը: Պետք է իրականացնենք կորոնավիրուսային հեղափոխություն, իսկ դա մենք կարող ենք անել, եթե միասին պահպանում ենք սահմանված բոլոր կանոները: Առաջիկայում, ըստ վարչապետի,գնալու ենք վարչական լծակների որոշակի խստացման:
«Առաջիկա ոչ աշխատանքային օրերին կան կանախտեսումներ, որ մարդիկ մեծ խմբերով կարող են հավաքվել, ինչ-որ տեղեր գնալ: Կոչ եմ անում, խնդրում և հորդորում եմ հավաքույթներ չկազմակերպել, մնալ տանը: Պահպանել նշված կանոները, դրանք չեն փոխվում, կրել դիմակ, առանց ախտահանված ձեռքերի չդիպնել դեմքին, պահպանել սոցիալական հեռավորությունը»,-ասաց վարչապետը:
comment.count (0)