«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրեական գործ
17:53 - 26 մայիսի, 2020

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրեական գործ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում իրականացված ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կան վատնում կատարելու), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի  (առանձնապես խոշոր չափերով յուրացում կան վատնում կատարելու)  և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի  (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել