Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 29․05․20 (թարմացվող)
22:52 - 29 մայիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 29․05․20 (թարմացվող)

22:20- Հունաստանը հունիսի 15-ից կթույլատրի 29 երկրներից զբոսաշրջիկների մուտքը երկիր, Հայաստանն այդ թվում չէ։


16։24 - Թուրքիայում այսօր բացվում է կորոնավիրուսով ախտահարվածների համար նոր հիվանդանոց, որը տեղակայված է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի երեք թռիչքուղիներից երկուսի հատվածում։ Թուրքիայում հունիսի 1-ից կթուլացնեն համավարակի կապակցությամբ սահմանված որոշ արգեքներ։ |azatutyun.am|

 

15։06 - Իրանում կորոնավիրուսի մայիսի 29-ի վիճակագրական տվյալները՝

👉Վարակակիրների թիվ - 146.668 (+2.819)
👉Մահացածների թիվ - 7,677 (+50)
👉Ծանր վիճակում է գտնվում 2.547 անձ
👉Ապաքինվածների թիվ 114.931 (+1.943)
👉Մինչ այժմ թեստավորվել է 896.571 անձ
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

15։03 - Իտալիայի Ա սերիան երկրի կառավարության և ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի հետ վերջնականապես համաձայնեցրել է ընթացիկ մրցաշրջանի վերսկսման նախագիծը:  50 օրվա ընթացքում կանցկացվեն կորոնավիրուսի պատճառով հետաձգված 127 հանդիպումները: |La Gazzetta dello Sport||a1plus.am|

 

14։29 - Շոտլանդիան 66 օր հետո սկսում է թեթևացնել կորոնավիրուսի պատճառով կիրառած սահմանափակումները: Նոր կանոններով երկու տարբեր ընտանիքներից մարդիկ կարող են դրսում հանդիպել՝ 2 մետր հեռավորություն պահպանելով:  Միաժամանակ 8 հոգուց ավելի մարդկանցով հավաքները չեն թույլատրվում, և մարդիկ չեն կարող գնալ մեկ ուրիշի տուն:|BBC|
|armenpress.com|

 

14։05 - Թուրքիան աստիճանաբար դուրս է գալիս կորոնավիրուսային ճգնաժամից։ Այսօր տեղի են ունեցել առաջին ուրբաթօրյա աղոթքները։ [Վարուժան Գեղամյան]

 

14։03 - Ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna ընկերությունը հինգշաբթի օրը պայմանագիր է կնքել շվեյցարական CordenPharma ընկերության հետ` COVID-19- ի փորձարարական պատվաստանյութի արտադրության համար օգտագործվող լիպիդների ավելացված ծավալի մատակարարման շուրջ` փորձելով ավելացնել արտադրության կարողությունը համաշխարհային պահանջարկը բավարարելու նպատակով: |amerikayidzayn.com|

 

13։20 - Վրաստանում հանրային տրանսպորտը գրեթե 2 ամսվա դադարից հետո սկսել է գործել: Այսօրվանից սպասարկում են ինչպես ներքաղաքային, այնպես էլ միջքաղաքային երթուղիները: Մայրաքաղաք Թբիլիսիում մետրոն նույնպես սկսել է աշխատել: Դիմակ կրելը պարտադիր է՝ տրանսպորտ մտնելու պահից՝ ուղևորության ողջ ընթացքում: |aliq.ge|

 

12։39 - Բոսթոնի վազքի մարաթոնը 124 տարվա մեջ առաջին անգամ չեղարկվել է: Չեղարկման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Մարաթոնը կանցկացվի վիտուալ տիրույթում, և բոլոր մասնակիցներին հետ կվերադարձվի մասնակցության հայտի համար վճարված գումարները: |armenpress.am|

 

12։30 - Մայիսի 28-ի դրությամբ` Թուրքիայում վարակման դեպքերի թիվը կազմում է 160 979,  որից 124369-ն արդեն առողջացել է։ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1182-ով։ Մահացությունների թիվն ավելացել է 30-ով՝ կազմելով 4․461, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 1.576-ով։ [Թուրքիայի առողջապահության նախարար] |ermeniahaber.am|

 

12։15 -  Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 8572 նոր դեպք՝ դառնալով ընդհանուր 383 623։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 4374-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 159257  է: 
|стопкоронавирус.рф|

 

12։13 - Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 746 (+8)
Առողջացածներ- 576
Մահեր- 12 |stopcov.ge|

 

11։34 - Խորվաթիան բացել է իր սահմանները Եվրամիության 10 երկրի՝ Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովենիայի ու Գերմանիայի քաղաքացիների համար։ Վերոնշյալ երկրների քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել Խորվաթիա առանց որրէ սահմանափակումների կամ նախապայմանների։ |total-croatioa-news.com|

 

11։28 - Այսօրվանից վերաբացվեց Ուկրաինայի 66 սահմանային անցակետ։ Խոսքը հիմնականում վերաբերում է հարևան Եվրամիության անդամ պետությունների ու Մոլդովայի հետ սահմաններին։ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանները դեռևս կմնան փակ։ |ukrinform.ru|

 

9։46 - Մոսկվայի քաղաքապետարանը գործարկել է Մոսկվայի ինտերակտիվ քարտեզ, որի օգնությամբ հնարավոր է պարզել զբոսանքների ժամանակացույցը։ Մոսկվացիներն զբոսանքի կկարողանան դուրս գալ միայն սահմանված ժամանակացույցով` աշխատանքային օրերին երկու անգամ, հանգստյան օրերին՝ մեկ։ |Новая газета||hetq.am|

 

9։26 - Անգլիական պրեմիեր լիգայի բաժնետերերը հանդիպման ընթացքում որոշել են առաջնության վերսկսման նախնական ամսաթիվը։ ԱՊԼ-ն կվերսկսվի հունիսի 17-ին՝ պայմանով, որ կպահպանվեն անվտանգության բոլոր կանոնները։ [ԱՊԼ պաշտոնական կայք]

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել