Ալիևի պնդմամբ՝ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հարցի լուծման փուլային տարբերակն է |civilnet.am|
18:50 - 29 մայիսի, 2020

Ալիևի պնդմամբ՝ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հարցի լուծման փուլային տարբերակն է |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առարկա է փուլային լուծումը, ըստ Interfax-ի ադրբեջանական ծառայության։

«Այսօր բանակցությունների սեղանի շուրջ քննարկվում է հենց փուլային լուծումը»,- ասել է Ալիևը՝ նկատելով, որ «փուլայինից բացի այլ որոշում հնարավոր չէ»։ 

«Ի՞նչ է դա նշանակում։ Առաջին փուլում ազատագրվում են գրավյալ տարածքները»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ խոստանալով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։

«Մենք դա կանենք, թող ոչ ոք չկասկածի»,- սպառնացել է Ալիևը՝ նշելով, որ պետք է լինել «ավելի ուժեղ, ճիշտ գնահատել ժամանակն ու աշխարհաքաղաքական իրավիճակը հարցերը լուծելու համար»։

Կարդալ ավելին՝ civilnet.am- ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել