Ըստ Ալիևի՝ մինչև նոյեմբեր իրատեսական է խաղաղության համաձայնագրի կնքումը |factor.am|
17:57 - 23 ապրիլի, 2024

Ըստ Ալիևի՝ մինչև նոյեմբեր իրատեսական է խաղաղության համաձայնագրի կնքումը |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միանգամայն իրատեսական է համարել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը մինչև կլիմայական փոփոխությունների COP29 համաժողովը, որը նախատեսվում է նոյեմբերին Բաքվում։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության հասնելը մինչև COP29-ը, համենայն դեպս, հիմնարար սկզբունքների շուրջ, բավականին իրատեսական է թվում»,- հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի ADA համալսարանում կայացած համաժողովում:

Նա նշել է, թե որպես տարբերակ՝ դիտարկվում է նաև հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունը։

«Իսկ հետագայում կարելի է անցնել ծախսել դրույթների դետալացմանը։ Մինչ այդ՝ համաձայնագրի նախագիծը կարող է նույնիսկ պատրաստ լինել։ Կարծում եմ, որ դրա համար երկու կողմերն էլ պետք է պարզապես սրտանց աշխատեն»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնելու՝ Բաքվի պահանջին, Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ հարցը բարձրացրել են 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։

«Այլ է էքսկլավների հարցը, այն ավելի բարդ է։ Դրանք գտնվում են այլ երկրով շրջաապատված տարածքում, այդ պատճառով էլ դրանց հետ կապված հարցերը պետք է լուծվեն դելիմիտացիայի գործընթացի ժամանակ»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել