Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են
 |armtimes.com|
19:13 - 29 մայիսի, 2020

Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսից մահացած 80-անց կնոջ հուղարկավորության ժամանակ արտակարգ իրավիճակի կանոնները չպահպանելու հետեւանքով նրա երկու դուստրերը վարակվել են, եւ նրանք նույնպես մահացել են. այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք այս դեպքով ունենք մեկ ընտանիքից մահացած երեք հոգի»,- նշեց նա՝ կրկին ու կրկին հորդորելով քաղաքացիներին պահպանել նշված բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորությունը, դիմակների կրումը:

«Ինչո՞ւ ենք մենք ասում՝ կրեք դիմակներ, քանի որ այսօր հանրապետությունում ունենք հազարավոր ասիմպտոմ դեպքեր, այսինքն՝ այդ մարդիկ նույնիսկ իրենք չգիտեն, որ հիվանդ են: Այդ մարդիկ չունեն որեւէ բողոք, որպեսզի դիմեն որեւէ առողջապահական հիմնարկ, թեստավորվեն, եւ պարզվի նրանց՝ հիվանդ լինելու հանգամանքը: Նրանք, ովքեր գիտեն, որ իրենք հիվանդ են, ավելի զգույշ են, եւ հարազատներն են ավելի զգույշ: Եվ այս պարագայում մենք այս պարզագույն կանոնների պահպանմամբ, եթե նույնիսկ առնչվենք այդ ասիմպտոմ դեպքերի հետ, ունենք 95 տոկոս հավանականություն, որ չենք վարակվի նրանցից: Եթե մենք ինքներս ենք ասիմպտոմ հիվանդ, ունենք 95 տոկոս հավանականություն, որ այս կանոնների պահպանման պարագայում չենք վարակի ուրիշների»,- ասաց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել