Մեր թեստը, ցավոք, դրական է, վարակված ենք ամբողջ ընտանիքով, բայց այս պահին ախտանշաններ չունենք․ Նիկոլ Փաշինյան
10:23 - 01 հունիսի, 2020

Մեր թեստը, ցավոք, դրական է, վարակված ենք ամբողջ ընտանիքով, բայց այս պահին ախտանշաններ չունենք․ Նիկոլ Փաշինյան

Մեր թեստը, ցավոք, դրական է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց․


«Այս ժամին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով, երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է, ընդ որում ուզում եմ ասել, որ որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային՝  որոշեցի թեստավորվել։ Ընդ որում դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընդանիքով և ամբողջ ընտանիքով դրական արդյունք ունենք, այսինքն վարակված ենք կորոնավիրուսով։ Այս պահին որևէ ախտանշան չունենք։ Վերջին մեկ ամսում աշխատանքի ներակայանալուց առաջ միշտ ջերմաչափվել եմ՝ ինչպես հարկն է, բայց ջերմություն չեմ ունեցել։ Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից, և  ես կռահում եմ, թե ինչպես են վարակվել։ Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում, մեկ դեպք է տպավորվել իմ մեջ և համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված։ Մանավանդ, որ խորհրդակցությունների ժամանակ ջրի բաժակներ են դնում , ես մի օր ֆիքսեցի, որ այդ բաժակը առանց ձեռնոցի է տեղադրվում, իհարկե տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ է այդպես եղել։ Այդ մատուցողը, ով մատուցում էր բաժակը կրկին վարակված է։
 
Ես շարունակելու եմ աշխատել վարչապետի կեցավայրից, ունեմ բոլոր պայմանները, կապի միջոցները։ Ինչքան որ հնարավոր կլինի կաշխատեմ, բայց իհարկե մեկուսացված պայմաններում։ Այնպես ստացվեց, որ հակահամաճարակային կանոնները մեր դեպքում չօգնեցին, բայց համոզված եմ , որ առնվազն կառավարությունում ինձնից մարդ չի վարակվել կամ քիչ մարդ  է վարակվել։  Իհարկե, շատ ցավում եմ, որ այսպես եղավ։ Մեր ռազմավարությունը մնում է նույնը, մենք պետք է սովորենք կորոնավիրուսին զուգահեռ ապրել։ Ասեմ, որ բոլորիս մոտ նույն վիճակն է, ախտանիշներ չունենք, տաքություն չունենք, բայց պետք է հետևենք, քանի որ ամեն պահի այդ ախտանիշները կարող են ի հայտ գալ։ Կրկին կոչ եմ անում, խնդրում եմ պահել հակահամաճարակային կանոնները, դիմակ կրեք, ձեռքերը անընդհատ ախտահարեք ու առանց ախտահանելու մի կպեք ձեր դեմքին։ Հպարտանում եմ, որ դուք ավելի լավ եք պահում այդ համակամաճարակային կանոնները, քան ես եմ պահել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել