Թբիլիսի. Վրաստանը չի կարող բացել սահմանը հայաստանցի զբոսաշրջիկների համար
 |azatutyun.am|
19:26 - 01 հունիսի, 2020

Թբիլիսի. Վրաստանը չի կարող բացել սահմանը հայաստանցի զբոսաշրջիկների համար |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանը չի կարող բացել սահմանը այն երկրների՝ այդ թվում Հայաստանի զբոսաշրջիկների համար, որտեղ կորոնավիրուսի բարձր տարածվածություն կա: Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում:

«Առաջին հերթին զբոսաշրջիկներ կլինեն «կանաչ» երկրներից: Զբոսաշրջության գերատեսչությունն աշխատում է այդ ուղղությամբ: Կձևավորվեն երկկողմ համաձայնագրեր նվազագույն ռիսկեր ունեցող երկրների հետ: Մշակվում են և հստակեցվում գործընթացները՝ ինչպիսի թեստավորում պետք է անցնի զբոսաշրջիկը մինչև ժամանումը», - պարզաբանել է վրաց պաշտոնյան:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանը զբոսաշրջիկներ կընդունի Իսրայելից, Ավստրիայից, Չեխիայից և Ուկրաինայից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել