Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հրապարակելու համար նախարարությունը կդիմի իրավապահներին |factor.am|
14:54 - 02 հունիսի, 2020

Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հրապարակելու համար նախարարությունը կդիմի իրավապահներին |factor.am|

factor.am: Այսօր որոշ լրատվական կայքեր հրապարակել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացած 132 անձանց տվյալները՝ անուն-ազգանուններն ու ծննդյան տարեթվերը։

Հրապարակված տվյալների իսկության և նախարարության հետագա անելիքների վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանից։ Ի պատասխան մեր հարցի, Նիկողոսյանն ասաց, որ տվյալները իրական են․

«Մենք պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին, պարզելու համար, թե ով է այդ էջի հետևում կանգնած, քանի որ սկզբնաղբյուրը․․․ կարծեմ ֆեյսբուքյան էջից է արտահոսքը տեղի ունեցել, ու նաև պարզելու համար, թե ինչպես է այդ ինֆորմացիան հասել տվյալ էջին։ Իրականում ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել