ԴՆԹ հետազոտություններն արագացնելու համար պետությունը ձեռք է բերում երկրորդ սարքավորումը |armenpress.am|
19:33 - 10 դեկտեմբերի, 2020

ԴՆԹ հետազոտություններն արագացնելու համար պետությունը ձեռք է բերում երկրորդ սարքավորումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայում ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նա ասաց, որ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնն» ունի գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգ, որն այս պահին միակն է Հայաստանում:

«Ներկայումս առողջապահության նախարարությունը ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, որը տեղադրելուց հետո ավելի կարագանա նույնականացման գործընացը»,-նշեց խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել