armtimes.com: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է իր աշխատանքը, նա ազատման դիմում չի ներկայացրել։ Այս մասին ասաց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Մամուլում ակտիվորեն տեղեկություններ էին շրջանառվում, որ Թորոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իսկ որպես նրան փոխարինող՝ նշվում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության եւ առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի անունը։
comment.count (0)