Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ․ «Գազպրոմ Արմենիա» |news.am|
16:31 - 04 հունիսի, 2020

Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ․ «Գազպրոմ Արմենիա» |news.am|

news.am: Գազի 1000 խորնարադ մետրի դիմաց առաջարկված 275 դոլար գնով ընկերությունը նախատեսում է 10 տարում ունենալ 60 մլրդ դրամի մարժա եւ զուգահեռ իրականացնել 230 մլրդ դրամի ներդրումներ, առանց որի ապագայում կարող են առաջանալ մատակարարումների հետ կապված խնդիրներ, ինչը չի եղել կանոնավոր մատակարարումների պահից սկսած (1997 թվականից): Այս մասին հունիսի 4-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկման ժամանակ ասաց «Գազպրոմ Արմենիայի» գործադիր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ խնդիրները կապված են փոխադրման համակարգի մաշվածության հետ: «Ներդրումներին զուգահեռ՝ անհրաժեշտ է իրականացնել նաեւ ընթացիկ ծախսերը: Անհրաժեշտ է հավասարակշռել մատակարարի եւ սպառողների շահերը, իսկ այսօր իրավիճակը օգտակար է միան սպառողին»,- նշեց նա:

Թադեւոսյանը պարզաբանեց, որ առաջարկվող գնի դեպքում հաշվի առնելով բոլոր ծախսերը՝ ընկերությանը 1000 խորանարդ մետր գազից մնում է միայն 55 դոլար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել