ՀՀ սահմանին օրեր առաջ հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն
 |armtimes.com|
20:12 - 05 հունիսի, 2020

ՀՀ սահմանին օրեր առաջ հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

armtimes.com: Կարող եմ վստահեցնել, որ սահմանների պահպանության ուղղությամբ մենք բավականին մեծ աշխատանքներ ենք տարել։ Համեմատության կարգով կարող եմ նշել, որ 2018 թվականին եղել է 38 սահմանահատման դեպք, 2019 թվականին՝ 35։

Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Նա ասաց, որ այս տվյալներն ընդհանուր են եւ նշված են բոլոր՝ հայ-վրացական, հայ-թուրքական, հայ-իրանական սահմանների մասով։

Մարտիրոսյանը հայտարարեց նաեւ, որ արդեն սահմանախախտման 4 դեպք է արձանագրվել 2020 թվականին, եղել են նաեւ հետախուզվողների ձերբակալություններ սահմանի հատվածում։ Դրանցից մեկը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն, ինչպես ասաց ԱԱԾ տնօրենը, այդ մասին չի լուսաբանվել։

«Հետախուզությամբ եւ հակահետախուզական աշխատանքներն ամբողջ ծավալով ընթանում են, եւ մեր պետության անվտանգությունն ապահովված է, իսկ սահմանները՝ անսասան, դա ամենամեծ երաշխիքն է մեր ծառայության, լավ աշխատանքի»,- եզրափակեց Մարտիրոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել