Գոլդեն Փելեսի աճուրդից Ծաղկաձորին հատկացվելիք միջոցները կուղղվեն մաքրիչ կայանի կառուցմանը

 |armenpress.am|
20:13 - 10 հունիսի, 2020

Գոլդեն Փելեսի աճուրդից Ծաղկաձորին հատկացվելիք միջոցները կուղղվեն մաքրիչ կայանի կառուցմանը |armenpress.am|

armenpress.am: Ծաղկաձորի «Գոլդեն Փելես»-ի նախատեսվող աճուրդից համայնքից հատկացվելիք գումարը կուղղվի քաղաքային մաքիչ կայանի և ներքին կոյուղատար ցանցի կառուցմանը: : Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետը նշեց՝  հյուրանոցի աճուրդի հետ կապված գաղտնիք է ուզում բացել: «Նման պետական գույքի աճուրդների արդյունքում գոյացած միջոցների 1/3-ը օրենսդրությամբ հատկացվում է համայնքին, 2/3-ը փոխանցվում է պետբյուջե: Եվ այդ գործընթացի վերջնարդյունքում հատկացվելիք գումարի 1/3-ը, որն իմ հաշվարկներով մոտ 5-6 մլն դոլար է կազմելու, ամբողջովին ուղղվելու է Ծաղկաձոր համայնքի քաղաքային մաքիչ կայանի և ներքին կոյուղատար ցանցի կառուցմանը»,-ասաց Պետրոսյանն ու նշեց, որ համայնքի հետ արդեն կա պայմանավորվածություն:

Ծաղկաձորում ներկայում շուրջ 52 գործող հյուրանոցներ կան: Դրանցից սեպտիկ հորերով կահավորված են ընդամենը 2 տասնյակը, մնացածը կամ միացած են քաղաքի ընդհանուր կոյուղատարին, որը դարձյալ մաքրիչ կայանի բացակայության պատճառով երկար ճանապարհ անցնելուց դարձյալ լցվում է գետը, կամ էլ լոկալ հորերի միջոցով են խնդիրը լուծում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել