34-ամյա բուժքույրը գողացել է Արցախից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը
20:18 - 01 նոյեմբերի, 2023

34-ամյա բուժքույրը գողացել է Արցախից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը

Կոտայքի մարզում 34–ամյա բուժքույրը գողացել է Արցախից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը և կանխիկացրել գումարը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանությունը հոկտեմբերի 26-ին հաղորդում է ստացել, որ կորել է տարեցների խնամքի կենտրոններից մեկում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը, իսկ հոկտեմբերի 25-ին նշված քարտից կանխիկացվել է 100 000 դրամ:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է խնամքի կենտրոնի բուժքույրը: Երևանցի 34-ամյա կինը հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել