Նախարարությունը հաստատություններում ապրող անձանց համար գնել է համայնքային երկու փոքր տուն |armenpress.am|
12:24 - 12 հունիսի, 2020

Նախարարությունը հաստատություններում ապրող անձանց համար գնել է համայնքային երկու փոքր տուն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախորդ տարի խնայողությունների հաշվին ձեռք է բերել 2 փոքր տուն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային կյանքի իրավունքն ապահովելու համար:

Այս մասին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«2019-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ հաշվառված է եղել հաշմանդամություն ունեցող 19 214 անձ, որոնցից 8 623-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են: 2019-ին շուրջ 6 500 տարեց և հաշմանդամություն ունեցող անձ խնամքի ծառայություններ է ստացել նախարարության համակարգում գործող հաստատություններում: 2019-ին առաջին անգամ 100 տոկոսով ապահովվել է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրումը: 2020-ի համար ընդլայնվել է տեսականին, բարելավվել են մեխանիզմները, գործընթացները՝ աջակցության միջոցներ տրամադրելու համար: 2019-ին խնայողությունների շնորհիվ ձեռք է բերվել երկու փոքր տուն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային կյանքի իրավունքն ապահովելու համար»,-ասաց Բաթոյանը:

Նար խոսքով՝ հաստատությունում ապրող մարդիկ կտեղավորվեն այդ համայնքային փոքր տներում՝ համայնքում ներառվելու հնարավորությունն օգտագործելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել