Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում նոր հիվանդանոցներ ներգրավելու խնդրին |armenpress.am|
15:06 - 12 հունիսի, 2020

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում նոր հիվանդանոցներ ներգրավելու խնդրին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին նոր հիվանդանոցներ կներգրավվեն, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա:

Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ընկալումը շարունակում է լինել այն, որ կորոնավիրուսվ հիվանդները պետք է տարանջատվեն մյուս հիվանդներից ու հիվանդանոցներից: Նոր հիվանդանոցներ ներգրավելիս պետք է շատ զգույշ ընտրություն կատարել, քանի որ հիվանդանոցներում կան այլ հիվանդություններով գտնվող մարդիկ, պետք է ամեն ինչ անել այդ մարդկանց ևս պաշտպանելու համար: Կարող է գալ պահ, երբ այդ սկզբունքն այլևս չգործի՝ կապված կարիքների և անհրաժեշտությունների հետ»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել