Կոչ եմ անում մեր քաղաքացիներին կտորի դիմակ չկրել, եթե դա պայմանավորված չէ ֆինանսական միջոցների բացակայությամբ․ նախարար |armtimes.com|
12:38 - 18 հունիսի, 2020

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին կտորի դիմակ չկրել, եթե դա պայմանավորված չէ ֆինանսական միջոցների բացակայությամբ․ նախարար |armtimes.com|

armtimes.com: Ես մտածում էի, թե որն է պատճառը, որ վարակված կանանց թիվն ավելի մեծ է, քան տղամարդկանցը: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրա համար կա երկու պատճառ. մեկը այն է, որ  տեքստիլի ոլորտում կանայք են հիմնականում աշխատում: Երկրորդը ներշենքային շփումներն են: Կանայք ներշենքային շփումներում առավել ակտիվ են եւ այս հանգամանքը նույնպես էական դեր է խաղում: Մենք պետք է ուշադրություն հրավիրենք այս խնդրի վրա»,- ասաց վարչապետը։

Նա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից հետաքրքրվեց, թե դիմակների շուկայում ինչ իրավիճակ է եւ ինչ է սպասվում։

«Պարոն վարչապետ, խոշոր դեղատնային ցանցերում տեղական դիմակի գինը 100 դրամ է, իսկ ներմուծվածը մինչեւ 150 դրամ է հասնում։ Ես ամենաշատ օգտագործվող եռաշերտ դիմակի մասին եմ խոսում։ Մեծածախ վաճառքի գինը նվազել դարձել է 60 դրամ, ավտոմատ ապարատների միջոցով արդեն նոր խմբաքանակով 2 դիմակը կդառնա 150 դրամ, այսինքն 1 դիմակը 70-ից 75 դրամի շրջանակներում կվաճառվի։ Դրանք ստերիլ փաթեթավորված են նաեւ հարմար են օգտագործման տեսանկյունից»,- ասաց Գեւորգյանը։

Նա կարծիք հայտնեց, որ այս ամիս կավարտեն վարույթը մեծածախ եւ մանրածախ ոլորտում բոլոր խոշոր դեղատնային ցանցերի։ Եվ, եթե գերիշխող դիրքի չարաշահումները հաստատվեն, ապա նրանք պատասխանատվության կենթարկվեն։

«Բայց էլի կրկնում եմ, չկա նման երեւույթ, որ ՀՀ-ում առկա է եղել ներմուծված կամ արտադրված 20 դրամանոց դիմակ, որը վաճառվել է 200 կամ 220 դրամով։ Այո, ժամանակին դիմակները եղել են 20-30 դրամ, բայց ներմուծման արժեքն է ցածր եղել։ Ընդ որում տարածաշրջանի այլ երկրներում մեզանից բարվոք վիճակ չէ»,- նշեց Գեւորգյանը։

Թեմայի վերաբերյալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Մենք ասում էինք, եթե կան ֆինանսական դժվարություններ, ապա առնվազն խնդրում ենք ձեզ օգտագործել տնային օգտագործման դիմակներ, որը սակայն երբեք չի փոխարինի բժշկական դիմակներին։ Սակայն հիմա տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորկ դիմակներ կրելը։ Ես խնդրում եւ կոչ եմ անում առնվազն մեր բոլոր գործընկերներին՝ առնվազն այստեղ ներկա, քաղաքացիներին կտորի դիմակներ չկրել, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, քանի որ այն մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում։

Կտորի դիմակի այլընտրանք լինելը միայն պետք է ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված լինի, ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ կամ այլ պատճառներով։ Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է, եթե 60-ից բարձր ես եւ խոցելի խմբում ես՝ պարտադիր կրիր բժշկական եռաշերտ դիմակ, որը պաշտպանում է ջրի կաթիլները դուրս գալ եւ ներս գալուց, արտաշնչելիս, փռշտալիս կամ հազալիս»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել