Մեդիապատերազմի նպատակն այն է, որ մեզ դրդում են փակել այս կամ այն ալիքը, բայց մենք դա չենք անելու, գնալու ենք իրավական ճանապարհով. Գայանե Աբրահամյան |tert.am|
14:43 - 18 հունիսի, 2020

Մեդիապատերազմի նպատակն այն է, որ մեզ դրդում են փակել այս կամ այն ալիքը, բայց մենք դա չենք անելու, գնալու ենք իրավական ճանապարհով. Գայանե Աբրահամյան |tert.am|

tert.am: Երբ օրենքի հայեցակարգը քննարկում էի իմ լրագրող գործընկերների հետ, ինձ ասում էին՝ ինչո՞ւ եք օրենքը փոխում, ուզո՞ւմ եք մեզ սահմանափակե՞լ: Այս մասին «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

«Ոչ, սիրելի ընկերներ, 4-րդ իշխանությանը սահմանափակել որևէ իշխանություն, առավել ևս ժողովրդավար լեգիտիմ ընտրություններով ընտրված իշխանություն չի կարող և չի ցանկանում, բայց կանոնակարգել, անշուտ, անհրաժեշտ է: Ազատ խոսքի իրավունքը բոլորովին բացարձակ իրավունք չէ, սա սահմանափակվում է, եթե այն խաթարում է մյուս իրավունքները և սա նորություն չէ: Եթե ընդհանրապես վերջին ամսիներին խոսում ենք մեդիապատերազմի մասին, ուզում եմ հստակ տարբերակենք՝ սա ոչ միայն կառավարող ուժի դեմ մեդիապատերզմ է, սա Հայաստանի դեմ սանձազերծված մեդիապատերազմ է և սրա նպատակը ոչ միայն խնդիրներ հարուցելն է, կառավարության վարկանիշը նվազեցնել է, այլ սրա նպատակը վերջնաժամկետում և շատ ավելի հեռահար նպատակում ժողովրդավարության հիմքերը խաթարելն է»,- հայտարարեց պատգամավորը:

Նա նշեց, որ վերջին ժամանակներում հատկապաես COVID-19-ի դեմ պայքարում տեսանք, թե ինչ հետևանքներ է ունենում ապատեղեկատվությունը: «Դրա հետևաքով մահ է գրանցվում, որովհետև մարդիկ սկսեցին չհավատալ, որ գոյություն ունի համավարակ, վիրուս, որը կարող է ուղղակիորեն մահացու լինել»,- նշեց նա:

Աբրահամյանի խոսքով՝ երբ իրեն տարի ու կես առաջ հարցրել են, որն է մեդիադապատերազմի հիմնական նպատակը, ասել է, որ իրենց դրդում են փակել այս ալիքը, այս լրատվամիջոցը այն լրավամիջոցը. «Ես հստակ ներկայացրեցի, որ մեզ դրդում են հակաժողովրդավարական քայլերի, մեզ դրդում են, որ մենք անենք քայլեր, որոնք որևէ կերպ մեր արժեքային տիրույթում չեն, մենք չենք անելու այդ քայլերը, բացառապես գնալու ենք իրավական ճանապարհով.,- ասաց նա և հավելեց, որ իրավական ճանապարհներից մեկն էլ օրենքի ընդունումն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել