Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա մենք կորցնելու ենք Արցախի հայկակականությունը. Գայանե Աբրահամյան |news.am|
14:54 - 16 փետրվարի, 2022

Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա մենք կորցնելու ենք Արցախի հայկակականությունը. Գայանե Աբրահամյան |news.am|

news.am: Թեպետ արդեն Հաագայի դատարանի միջանկյալ վճիռ ունենք, որն Ադրբեջանին պարտավորեցնում է բացառել մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ որևէ գործողություն, սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի գործողությունների է անցնում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոնի» ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա մենք կորցնելու ենք Արցախի հայկակականությունը, որովհետև ադրբեջանցիներն ուզում են Արցախի հայկականության հետքը ջնջել», - ասաց նա:

Աբրահամյանի խոսքով՝ այս հարցում շատ անելիքներ ունեն ինչպես պաշտոնյաները, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչները և պարզապես քաղաքացիները։

Գայանե Աբրահամյանն ասաց, որ այսօր հանդիպելու են ՄԱԿ-ի նորանշանակ դեսպանի հետ՝ ներկայացնելու խնդիրները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել