«Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ-ի առաջարկները համարում է ընդունելի, բայց ոչ բավարար |azatutyun.am|
13:21 - 19 հունիսի, 2020

«Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ-ի առաջարկները համարում է ընդունելի, բայց ոչ բավարար |azatutyun.am|

azatutyun.am: «Գազպրոմ Արմենիա»-ն ընդունելի է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մոտեցումը գազի սակագների հարցում, սակայն ոչ բավարար: ՀԾԿՀ ում ընթացող նիստի ընթացքում այս մասին հայտարարեց «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

Ըստ Թադևոսյանի, հանձնաժողովի առաջարկած ՝ հազար խորանարդ մետր գազի 266,7 դոլար միջին սակագինը բավարար չէ, պետք է սահմանվի ոչ պակաս քան 275 դոլար։

ՀԾԿՀ-ում քննարկում են գազի սակագների վերանայման հարցը:

Ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողներին մատակարարվող գազի սակագների վերանայման հայտով դիմել է ՀԾԿՀ, հանձնաժողովն էլ սեփական առաջարկներն էր ներկայացրել, ըստ որոնց՝ սակագների բարձրացումն ավելի քիչ պետք է լիներ, քան «Գազպրոմ Արմենիա»-ի հայտով է նախատեսվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել