Ընդունվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հայտարարությունը
15:16 - 19 հունիսի, 2020

Ընդունվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հայտարարությունը

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն պաշտոնական հայտարարություն է տարածել հունիսի 18-ին կայացած ԵՄ-ի ղեկավարների, ԵՄ անդամ երկրների եւ Արեւելյան Գործընկերության (ԱլԳ) երկրների առաջնորդների հեռավար հանդիպմանն ընդառաջ:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բուրոյի հայտարարությունը կարեւոր եւ հիմնարար փաստաթուղթ է, այն սահմանում է ԵՄ եւ ԱլԳ երկրների միջեւ համագործակցության ռազմավարական ուղղություններն ու տեսլականը` առաջին իսկ դրույթում վերահաստատելով Արեւելյան գործընկերության պետությունների հանձնառությունը նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին` ի թիվս այլոց ընդգծելով ինքնորոշման իրավունքը:

«Այս հայտարարությունը Եվրախորհրդարանի եւ ԱլԳ հինգ երկրների` Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարների կողմից ընդունված եւ համաձայնեցված ռազմավարական փաստաթուղթ է, որն արդյունք է երկարատեւ եւ բարդ բանակցությունների»,- ասել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, բյուրոյի անդամ Գայանե Աբրահամյանը:

Պետք է շեշտել, որ հայտարարության մեջ առանձին կետով ընդգծվում է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարեւորությունը, որը սահմանում է շրջանակ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման, ԵՄ-ի կողմից Հայաստանում ընթացող քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներին աջակցության, ինչպես նաեւ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԻ ամրապնդման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել